28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի պայմանավորվածությունը։ Այս մասին ապրիլի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ երաշխիք կա, որ Ալիևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը կրկին սադրանքի չի գնա, ինչպես արեց 2016 թվականին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և արտգործնախարարների հայտարարության մեջ գրված է, որ կողմերը հղում անելով Դուշանբեի պայմանավորվածություններին, պայմանավորվել են պահպանել և ուժեղացնել հրադարարի ռեժիմը։ Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այս քաղաքական այս պայմանավորվածությունը։ Ոչ, չկա։  Բայց եթե որևէ մեկը դրժի այս քաղաքական այս պայմանավորվածությունը, դա չի նշանակում, որ մենք չենք պաշտպանվելու։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի իմ գործընկերը չի դրժի այս պայմանավորվածությունը, որովհետև մենք շատ հստակ պայմանավորվել ենք և այդ պայմանավորվածությունը գրավոր արձանագրել ենք։ Այս պայմանավորվածությունն արձանագրված է նաև Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ և ստորագրությամբ»,– ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց այն սկզբունքը, որ պետք է ոչ միայն ուժ չկիրառել, այլ նաև չկիրառել ուժի սպառնալիք. «Մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ, ցավոք սրտի, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը որպես բանակցային գործոն է փորձում օգտագործել։ Մենք ասում ենք՝ եկեք չօգտագործենք, որովհետև եթե շարունակեք օգտագործել, մենք էլ կօգտագործենք, արդյունքում ի՞նչ կստացվի»։

Փաշինյանի խոսքով՝ Վիեննայում եղել կառուցողական, պոզիտիվ քննարկում, իսկ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը այդ տրամաբանությունից դուրս չէ։

«Մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, մենք չենք լինելու ապակառուցողական, եթե մեզնից ակնկալվում է կառուցողական լինել, մենք էլ ենք ակնկալում կառուցողական լինել։ Այնտեղ, որտեղ մեր գործընկերները կգնահատեն, որ ինչ–որ նյուանսում մեր դիրքորոշումը չափազանց կոշտ է, մենք տեղ–տեղ մեր դիրքորոշումը կարող ենք ավելի ճկուն դարձնել, հանուն խաղաղության օրակարգի, բայց դա չի կարող միակողմանի լինել»,– ասաց նա։

Փաշինյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ինքը ԼՂ կարգավորման բանակցությունները սկսել է այն կետից, որտեղ կանգ էր առել ՀՀ երրորդ նախագահը. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ