Մամուլի նկատմամբ ճնշումները և սահմանափակումները արտակարգ դրության ժամանակ
Մեդիա պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Արդեն երկու ամիս է Հայաստանը գտնվում է Արտակարգ դրության ռեժիմում, որը հարթ չընթացավ մեդիադաշտի համար, բազմաթիվ սահմանափակումներ և ճնշումներ եղան, որոնց «Մեդիա պաշտպան» Նախաձեռնությունը պարբերաբար անդրադարձել է։ Մի շարք քաղաքական գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանն անհասցե մեղադրանքներ հնչեցրեցին լրատվական դաշտի հասցեին` […]





































