27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, […]

Դուշանբեի վերելակում Ալիևը «ֆռցրեց» Փաշինյանին․ Շարմազանով

Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ զրուցել ենք ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի նետ։ Մանրամասները տեսանյութում․ Հարցազրույցը ձայնագրվել է հուլիսի 9-ին՝ ադրբեջանական սադրիչ գործողություններից առաջ: politik.am

«ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիև կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը: Ալիևը հերթական անգամ ի ցույց է դնում իր ողջ ռազմատենչ ու տմարդի էությունը: Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞, թե նա կառուցողական է: Թե՞ այս անգամ կգիտակցի, որ ազգովի պետք է համախմբվել […]

Ադրբեջանի ղեկավարությունը ոգևորվելել է՝ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին․ «Հայրենիք»

Երեկ, հուլիսի 12-ին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունների արդյունքում հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ ՀՀ զինված ուժերի զինծառայողների աչալուրջ հսկողության և սաստող պատասխանի արդյունքում հակառակորդը, զգալի կորուստներ կրելով` հետ է շպրտվել։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը, ոգևորվելով այն մթնոլորտից, որ իր սանձարձակ հակահայկական վարքագիծը չի արժանանում միջազգային կառույցների համարժեք գնահատականին, ուժի կիրառման սպառնալիքից անցել է […]

Խոր Վիրապից մեկնարկող ակցիայից առաջ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման ենթարկվեց

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը իր մեքենայով պատրաստվում էր միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Այն նախատեսված էր ժամը 11-ին։ Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել տարածքում։ Նրանք թույլ չեն տալիս ակցիա իրականացնել։ Ակցիայի մեկնարկից առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին։ Բերման ենթարկվեց նաև Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը։ Նշենք, որ «ՎԵՏՕ»-ն հայտարարություն էր […]

Հակառակորդի կրակից ոստիկաններից 2-ը պահակակետի տնակի մոտ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ

Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:  

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 4-րդ զոհված զինծառայողի անունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ավագ լեյտենանտ Մահմուդով Ռաշադ Ռաշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu) սպանվել է առավոտյան Տավուշի ուղղությամբ մարտական գործողությունների վերսկսման արդյունքում: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր եւս երեք զինծառայողի՝ Սադիգով Վուգար Լյաթիֆ օղլուի, ավագ զինվոր Մամեդով Էլշադ Դյոնմեզ օղլուի եւ զինվոր Դաշդեմիրով Հայյամ Մագոմեդ օղլուի […]

Հայաստանի ՊՆ-ն՝ երեկ եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել երեկ եւ այսօր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է. «Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:  Ժամը […]

Դավիթ Տոնոյանը հրահանգել է սադրանքների պարագայում արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` […]

Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են

Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է, թե ինչ անել, երբ սրվել է իրավիճակը սահմանին, շփման գոտում ընդարումներ են տեղի ունենում ադրբեջանական բանակի հետ։ Ինչպես վարվել սոցցանցերում, տեղեկատվական աղբյուրների հետ, որպեսզի զոհ չդառնալ Ադրբեջանի քարոզչությանը, կեղծ լուրերին, ֆեյքերին։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի