«Սուլթանի երազանքը սին է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է վտանգի պահին ապակայունացնել իրավիճակը. Մենք մեր հայրենիքում թշնամիներ չունենք». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիեւի զառանցանքը կամ պղտոր ջրում ձուկ որսալու սուլթանական արվեստը․․․ Նախօրեին Ալիեւը սովորության համաձայն հանդես է եկել կեղծ հայտարարություններով։ Բռնակալը ջանք ու եռանդ չի խնայել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատասխանատվությունը գցելու հայկական զինուժի վրա։ Ալիեւյան կեղտոտ ձեռագիրը նույնն էր 2016 թ․-ի ապրիլյան պատերազմին հաջորդող ընթացքում, նույնն է այսօր։ […]





































