28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կորուստ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․ «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու […]

Իշխանությունը շարունակում է ձևավորել «սրտի» դատավորների «թիմ»․ «Փաստ»

«Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձեւավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։  Հետեւելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։  Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն […]

Ավարայրից Շուշի մեր հաղթանակների խորհուրդն է՝ լինել միասնական․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար: 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը […]

Փաշինյանը ապատեղակատվություն է տարածել՝ մոլորեցնելով հանրությանը․ Փաստահավաք

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Երեկ՝ մայիսի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց․ «Ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, ցավոք սրտի, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ։ Ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք»։ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք […]

Բուժման կեսից դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք․ քաղաքացին՝ Թորոսյանին. Հետք

«Հետք»-ը գրում է․ «Կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ փուլերով է անցել և անցնում հիվանդության ընթացքում։  Արամ Բաբաջանյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականն է, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ -Պարոն Բաբաջանյան, ե՞րբ և ի՞նչ ախտանշաններով զգացիք և ի՞նչ արեցիք։ -Մայիսի 9-ին զգացի, […]

Մեր պարտքն է ջանքեր ներդնել՝ հանուն մեր ժողովրդի ապահով կյանքի․ Կաթողիկոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները: Այսօր ոգեկոչում ենք Առաջին Հանրապետության հաստատման հիշատակները, որոնք մատուցում են մեզ հայրենասիրության, հավատքի, միասնականության ոգով հաղթանակելու օրինակը: Նվիրական այս օրը մեր հայացքն ուղղում ենք դեպի Սարդարապատի հուշահամալիր, որը պանծացումն է […]

Հայաստանի Առաջին Հանրապետության 102-ամյակն է

Հարյուր երկու տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։ 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, […]

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի: 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև […]

«Նիկոլ, դու բորբոքվում ես, ուրեմն մեղավոր ես». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին, և կոռուպցիոն բացահայտումների տեսաշարի ընդամենը 6-րդ մասից հետո Նիկոլն, ով մինչ այդ փորձում էր սվաղել թեման, այսօր ԱԺ-ում ընկավ ցնցումների մեջ: Վարչապետին ոչ հարիր բառապաշարով, կեցվածքով և դիրքով մինասյանական բացահայտումների արձագանքը ոչ միայն չփարատեց վարչապետին ուղղված մեղադրանքներն, […]

Ասում ա Միքայել Մինասյանը պնդում է, որ դուք մաքսանենգ սիգարետի բիզնեսով եք զբաղվում, լսում ու պատասխանում ա՝ այ հեսա Միքայելի վրա գործ կհարուցվի ու էլ չի ասի

Ասում ա Միքայել Մինասյանը պնդում է, որ դուք մաքսանենգ սիգարետի բիզնեսով եք զբաղվում։ Լսում ու պատասխանում ա՝ – այ հեսա Միքայելի վրա գործ կհարուցվի ու էլ չի ասի։  Բայց ասեք լրիվ գժանոց ա։ Հ.Գ. մեկ է անմեղսունակ չեն ճանաչի հետո, մի տանջվի։ Բայց ասեմ, հալալ ա, լավ էլ ստացվում է։ Արա Վարդանյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի