06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին», – ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ։ 

«Դա ակնհայտ է ու ակնհայտ է, որ այդ բարելավումը կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ ու դրա անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, եթե թվերի նվազման ֆոնին թուլացնենք զգոնությունը, ըստ էության, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակի։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ