24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում ավելանում են

Սեպտեմբերի 18-ի` ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 239-ով՝ հասնելով 46910-ի։ Առողջացել է ևս 138 մարդ, ընդհանուր՝ 42369։ Արձանագրվել է մահվան 1 դեպք, ընդհանուր՝ 926։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 285 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 3330 քաղաքացի։ Երեկ արվել է 3769 թեստավորում, մինչև այժմ՝ 255927։  

Այ անխիղճներ, ինչ եք ուզում: Ինչ կա տվել ենք ձեզ. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

«Այ անխիղճներ, ինչ եք ուզում: Ինչ կա տվել ենք ձեզ: Մենք էսօր վարկեր ու պարտքեր ունենք: Ինչի եք վերացնում փոքր բիզնեսը: Աշխարրհը  տառապում ա կորոնավվիրուսից, դուք էկել չչոքել եք մարդկանց բկին»,-կառավարության շենքի դիմաց դարձյալ բողոքի ակցիա է:  Մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիները պնդում են՝ մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց […]

«Հայաստանի Հանրապետությունը» փոխարինել «Հայաստանի զոն» բառերով

Սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովին (եթե հանձնաժողով ա, իհարկե), առաջարկում եմ կիրառվող հասկացությունների ծավալը իրականում գոյություն ունեցող փոխհարաբերություններին և իրավահարաբերություններին մոտարկելու նպատակով՝ 1. «Հայաստանի Հանրապետություն» (կարճ՝ «Հայաստան») բառերը փոխարինել՝ «Հայաստանի Հանրապետության անվան աշխատանքային գաղութ» (կարճ՝ «Հայաստանի զոն») բառերով։ 2. «Սահմանադրական կարգ» բառերը փոխարինել «Զոնի դրվածք» բառերով։   Արմեն Մինասյան

Համառությունն ու ցինիզմը որպես ուղիղ ճանապարհ. Սերժ Սրապիոնյան

ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԻՆԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ Հիշու՞մ եք՝ ժամանակին հեղափոխական- դեմոկրատ գրող Միք. Նալբանդյանը իր մի աշխատությունը վերնագրել էր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»։ Նա համոզված էր, որ բուրժուականացող հասարակության կատարելացման հիմնական ուղիներից մեկը երկրագործության զարգացումն է։ Եվ փաստերով փորձում էր հիշնավորել իր կարծիքը։ Կրկնենք՝ փաս-տե-րով։ Հակառակ կարծիք ունեցողներին չէր անվանում ստախոս կամ հետամնաց։ Սա ավելի […]

Ավանդական ընտանեկան լուսանկար Արարատ Միրզոյանից

 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ներկայացել է հայկական տարազով: «Գառնիում մեզ հաճելի անակնկալ արեց Մարաշլյան ֆոտոատելյեն։ Գոհարն ու երեխեքն այնքան արագ ու ոգևորված համաձայնեցին, որ չհասցրեցի առարկել։ Ինչ վատ ավանդական ա՞ որ )))»,- գրել է նա:  

Իշխանությունների սիրելին գցել է ուղեւորներին. Հրապարակ

Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryan Air-ը։ Թերթի տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։ Այսինքն՝ թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ […]

Դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար վարչական տուգանքն ու մարդուն ազատությունից զրկելը ստանում են պատժիչ բնույթ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իրավական դիրքորոշում է հայտնել  դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու Ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Ամբողջական հայտարարությունը ստորև. «Ոստիկանության գործողությունները դիմակ չկրելու կամ դիմակը ոչ պատշաճ կրելու համար մարդկանց տուգանելու և Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ կապված դառնում են մտահոգիչ ու համակարգային առումով ստանում ոչ ճիշտ զարգացումներ: Ակնհայտ է, […]

Պարտադիր պատվաստվելու են: Ահաբեկում են դպրոցի տնօրեններին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ԿԳՆ փոխնախարարները այցելել են մարզեր գաղտնի հանդիպել դպրոցի տնօրենների հետ և նրանց հրամայել են, որ մինչև հոկտեմբեր ամսվա վերջ բոլոր ուսուցիչներին և աշակերտներին ինչպես կարող են՝ համոզելով,ստիպողաբար ուղարկեն թեստավորման և դրանից հետո պատվաստման,իսկ որ դպրոցից եթե անգամ մեկ ուսուցիչ կամ աշակերտ չի անցնի թեստավորոււմ և չի պատվաստվի դրա համար պատասխանատվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի