04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոնաթան Լաքոտի հետ

Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին […]

«Այդ հայտարարությունը լուրջ մի ընդունեք». Էդմոն Մարուքյանը՝ արտահերթ ընտրությունների չգնալու՝ իշխանության հայտարարության մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իշխանությունն արտահերթ ընտրությունների հարցով  հետաքրքիր մանիպուլյատիվ քայլ արեց, ինչը հաջողությամբ այսօր հասցնում է իր ավարտին։ «Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից սկսած եղել է մեկ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, որի վերաբերյալ ձևավորվել էր կոնսենսուս մինուս մեկ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և խորհրդարանը, որն ունի իշխանություն, […]

Երեկվա «Իմ քայլի» հայտարարությունը ծայրահեղ վտանգավոր իրավիճակում դրեց առաջին հերթին Փաշինյանին. Ղազինյան

Ու՞մ էր պետք արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ո՞վքեր ու ի՞նչ նպատակով տապալեցին այս օրակարգը: Այս մասին Facebook-ի իրբ էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մաս առաջին: Խորապես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցում շահագրգռված էր միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ դեմ էին գործող խորհրդարանում խիստ պատահական հայտնված […]

Մեր հայտարարությունները վախի կոնտեքստում չեն եղել. Մակունցը՝ արտահերթ ընտրությունից հրաժարվելու մասին

Պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմության կողմից արտահերթ խորհրդարանական  ընտրություններ անցկացնելը դրական արձագանք չի ստացել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մենք շարունակելու ենք ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները եւ ամփոփելիս նոր կանդրադառնանք արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը»,– ասաց Մակունցը։ Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ իշխող ուժը […]

Մենք հայտարարել էինք, որ Նիկոլի կազմակերպած ընտրությանը չենք մասնակցում. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ-ականները առավոտից չէին ցանկանում մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության որոշումը, որ «հանրության լայն շերտերում արտահերթ ընրությունների պահանջ չկա», ուստի չեն գնում ընտրությունների։ Ի վերջո, մեզ հաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանից։ Վերջինս, վերլուծելով իմքայլականների որոշումը՝ չգնալ արտահերթ ընտրությունների, ասաց, որ դրան կա մի քանի պատճառ․ «Առաջինը՝ ՀՀԿ-ն ի սկզբանե, այն պահից սկսած, երբ որ […]

Մեր ժողովուրդն իրավունք ունի այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու. Իշխան Սաղաթելյան

Մենք առաջին օրից հայտարարել ենք, որ երկիրը չպետք է տանենք նոր ցնցումների, բայց դա միակողմանի չէ. Իշխանությունը եւս երկրի կայունության հմար պատասխանատվություն կրող ուժ, պարտավոր է եւս քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այո, ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը իրավունք ունի […]

«Հանրության լայն շրջանակները»՝ Աբաջյանի կեղծ պապիկը, կեղծ Աշոտի կեղծ տատիկը․․․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանդիպելով «հարազատ ժողովրդի», այն է՝ Աբաջյանի կեղծ պապիկի, կեղծ Աշոտի կեղծ տատիկի, Ցեղասպանության հուշարձան այցելած կեղծ պապիկի, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկի, «մեզ մենակ չթողնես» կեղծ կնոջ, «Արմնյուզը փակի» կեղծ տղամարդու, այսինքն «հանրության լայն շրջանակների հետ», վարչապետ-բռնապետիկը իր լրջագույն դիտարկումները ներկայացրեց, առաջադեմ, ինքնուրույն, ազատամիտ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող «Իմ […]

Փաշինյանն ընտրության դեպքում 5 տոկոսի շեմը չի՛ հաղթահարելու. չի՛ գնա արտահերթի, որովհետև իր թիմին չի վստահում. Հովհաննես Սահակյան

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց, որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ Փաշինյանի աշխատասենյակի պատուհանի տակ «թուրք» վանկարկող քաղաքացիները փորձեցին ճեղքել ոստիկանական մի քանի շերտ ունեցող պատն ու մտնել Կառավարության շենք, ինչը չհաջողվեց: Դրանից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի