12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդը թքած ունի իր ապագայի վրա. կարևորը՝ մի կերպ գոյատևի». Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է. «Հայաստանը՝ Փաշինյանի՝ գրեթե 3 տարվա կառավարումից հետո: Պատերազմում խայտառակ պարտություն ենք կրել: Կապիտուլյացվել է ոչ միայն բանակը, այլև ժողովրդի կամքը: Հայերի գլխում լիակատար լճացում է, հոգում՝ ցավ ու դառնություն: Գաղափարախոսություն չկա: Ինչ-որ անհասկանալի բան է պարտադրված՝ կազմված ԼԳԲՏ գաղափարներից, տարատեսակ ցինիկ աղանդներից: Տնտեսական ճեղքում հնարավոր չէ, չկա […]

Ցավալի է, երբ համադրում ենք, թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից․ Սոֆյա Հովսեփյան

Հարգելիներս, ինչպես եւ խոստացել էի, Արցախում այցելեցի Մարտունի քաղաք, որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը, որն էլ անհանգստություն է պատճառել մեր թշնամի պետություններին ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչպես նաեւ մեր բարեկամ Ռուսաստանին կամ որոշ ներկայացուցիչների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել […]

Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Անի Ամիրշադյանին ազատել Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»,- ասվում է որոշման տեքստում: Հիշեցնենք, որ Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։

Վազգեն Մանուկյանը ժամը 17:00-19:00-ը կլինի Ազատության հրապարակում

Այսօր՝ ժամը 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կլինի Ազատության հրապարակում՝ հանդիպելու քաղաքացիների հետ և քննարկելու Շարժման գործունեության հետ կապված հարցեր: «Ազատության հրապարակը դարձնում ենք մեր շտաբը: Ես ինքս ամեն օր գոնե երկու ժամ (5-ից 7-ը) կլինեմ այստեղ, իմ գործընկերները կլինեն այստեղ: Այստեղ նույն գաղափարը, նույն սիրտն ունեցող մարդիկ իրար պետք […]

Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Մեծ Պահքի առիթով

Ուղերձում ասվում է. «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, Սկսվել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգության ցավը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվեցին մեր բազում զավակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձությունները որոշապես նաև հետևանք էին Քրիստոսապատվեր սիրուց հեռանալու, […]

Նարկոսկանդալ ոստիկանությունում. Կրկին ասպարեզում է Շիշ բռնողը․ «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել և գրել․ «Նկարի ներքևի հատվածում կարմիր բերետավորների 2-րդ վաշտի հրամանատար Ադամյան Վլադն է, վերջինս հայտնի է Կրիստալ Վլո մականունով: Որպեսզի հասկանալի լինի, թե ում մասին է խոսքը, հավելենք, որ Վլոն Արտակ Թովմասյանի կազմակերպված անհնազանդության ակցիայի ժամանակ քաղաքացու քիթը կոտրող ոստիկանն է: Ուրեմն մի քանի օր առաջ վերջինիս ՔՈԳ վարչության նարկոյի […]

ՀՀ քաղաքացին ֆեսյբուքում ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորած զինվորների ազգականներից մերկ լուսանկարներ պահանջել /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության քաղաքացին «Ֆեյսբուքում» գրանցվել է որպես «Ազիզ Մուրադով» և անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականներից՝ իբր որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ «ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով  «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել […]

Կարո Փայլանը դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի: Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ […]

Ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ՝ փոքր եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից /Տեսանյութ/

Ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 (մեկ) կմ է: Խնդրի մասին ահազանգել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ Կապանի գյուղերի բնակիչներից ստանում է զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված