«Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, արդեն իրականացվե՞լ է դեմարկացիա և դելիմիտացիա»․ հրատապ նիստ է հրավիրվել
ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հրատապ նիստ է հրավիրել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսային հենակետեր տեղադրելու փաստի կապակցությամբ։ Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով կոնկրետ հարցադրումներ, սակայն կառավարությունից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։ Թովմասյանն ընթերցեց հարցադրումները՝ ուղղված Փաշինյանին և կառավարությանը․ – Ինչի՞ հիման վրա […]




































