«Ձեր դարդը լացեք», «լռեք, տեղից մի խոսեք». փոխադարձ մեղադրանքներ, լարված իրավիճակ` ԱԺ-ում (Տեսանյութ)

Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի գործընկերների հետ։ Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», – […]
Հայաստանում 90 տոկոսից ավելի շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հաշվի առնելով «Դելտա» շտամի ագրեսիվությունը, դրա ծանր ընթացքի առկայությունը՝ կարելի է ասել, որ մեր բժիշկների մասնագիտական բարձր որակների և անտրտունջ աշխատանքի արդյունքում մահացության տոկոսային առումով աճ չունենք», – ասաց նախարարը։
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը», – ասաց նա։ Միևնույն ժամանակ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար որևէ խանգարող հանգամանք չկա այս պահին։ […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է: Նա Առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել վերջին տվյալները: Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ երեկ իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, որից դրական է հաստատվել 2307-ը, արձանագրվել է 38 մահ: Նախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք […]
Հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած, 6189-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 048 128 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 15 818 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2307 […]
Yerkir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը որոշել է Վահան Զարոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛ տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի: Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամը չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ […]
ՄԻՊ գրասենյակից հայտնում են․ ««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։ Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։
Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ կանխատեսումները մնում են մշուշոտ։ Դա պայմանավորված է ինչպես աշխարհաքաղաքական գործոններով և Հայաստանի բարդ աշխարհագրական դիրքով, այնպես էլ գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Հայաստանի տնտեսության վերականգնումն առավել կենսական հարց է դարձել հատկապես պատերազմից հետո, քանի որ տնտեսությունը զարգացման հունի մեջ գցելու արդյունքում է, որ մեր երկիրը կկարողանա նորից կառուցել ռազմական գործողությունների արդյունքում խաթարված […]
«Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում: «Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը: «Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ […]