12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը

Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվեցին նախատեսվող աշխատանքները մինչեւ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:   Իր ելույթում Փոխնախարար Մնացականյանը կարեւորեց Արեւելյան գործընկերության դերը՝ նշելով, որ […]

Դարձել է Արմավիրի մարզի սադրանքների զոհը. պատճառն ԱԺ ընտրություններն են

«Խնդրում եմ իշխանություններին չկպնել, իմ ասածները քաղաքական դիվիդենտներ շահելու համար չեն, ես ՀՀԿ հնաբնակ եմ և հավատարիմ եմ իմ կուսակցության բոլոր քայլերին»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես սկսեց իր խոսքը Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը, ում օրեր առաջ հեռացրել են դպրոցի տնօրենի պաշտոնից: Նախկին տնօրենը համոզված է, որ իրեն առանց հիմնավորումների […]

Վարդավառը նաև վարդեր նվիրելու տոն է

Այս կիրակի նշվում է հայկական եկեղեցական տոներից Վարդավառը:Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին, այսինքն առաջիկա կիրակի օրը: Տոնի խորհուրդն ու անցած և ներկա ժամանակահատվածներում այն նշելու տարբերակների մասին այսօր “Հենարան”  ակումբում […]

Մոլդովայի իշխանությունը ցավում է. Վիկտոր Պոպանը` խայտառակ հայտարարության մասին /վիդեո/

՛՛Ծայրահեղ տհաճ միջադեպ էր, այն տեղը չէր, և ոչ այն մարդիկ, ու այն իրավասությոuնները, որ պետք էր նման հայտարարություններ անել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոլդովայի ՍԴ անդամ, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վիկտոր Պոպանը՝ խոսելով երեկ ԱԺ-ում գրանցված տհաճ միջադեպի մասին, երբ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն հայտարարել էր. ՛՛Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ […]

Անհապաղ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, պատգամավորների թվի նվազեցում

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը ցավ է ապրում, որ Սահմանադրության օրը Հայաստանում որպես տոն պատշաճ ձևով չի նշվում: ՛՛Սա այն խնդիրն է, որ իշխանությունները պետք է առավել ուշադիր լինեն այդ հանգամանքին, որ Սահմանադրությունն ընկավլի ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ բնական իրավունք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց, որ նույնիսկ շատերն այսօր գնացել են աշխատանքի […]

Մարդու իրավունքները հիմնականում խախտվում են գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է:Հայաստանի Սահմանադրության պատմական և իրավական արմատների  և խնդիրների մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսեցին պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը և իրավագիտության դոցեն Էդգար Շահիրյանը: Գևորգ Մելքոնյանը նշեց, որ մենք այն փոքրաթիվ ժողովուրդներից ենք, որ արդեն դարեր առաջ ունեցել ենք մեր Սահմանադրության նախագիծը: Նա անդրադարձավ դեռևս Հնդկաստանում Շահամիր Շահամիրյանի կողմից գրված […]

Հայտնի երգչուհու քույրը հարսանիքի ժամանակ մահացել է

Հուլիսի 7-ին նշվում է Վարդավառը՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը: Տոնի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Տեր Թովմա քահանա Անդրեասյանը: Նա նշեց, որ Վարդավառը, որ այլ կերպ անվանվում է նաև Պայծառակերպության կամ Այլակերպության տոն, խորհդանշում է Հիսուս Քրիստոսի այլ կերպարով հանդես գալը: ՛՛Հիսուս վերցնում է իր աշակերտներին, բարձրանում Թաբոր լեռն ու այնտեղ […]

“Թափթփուկ” լրագրող՝ ոստիկանության կոդը /վիդեո/

Երեկ հուլիսի 4-ին  “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ “Վահե Ավետյան” նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին զեկուցել է իրավիճակի մասին: Ռադիոկապի /ռացիայի/ ձայնը բարձր էր եւ Օսիպյանին նա տեղեկացրել է, որ գտնվում են ռեստորանի դրոշի մոտ: -Ովքե՞ր են,-հարցրել է Օսիպյանը: -Մի երկու հոգի ակտիվիստներ են,  մեկ էլ մի էրկու հոգի թափթփուկ […]

Սոցիալական բունտ Հայաստանում կա

Գազի, էլեկտրոէներգիայի, ջրի և դրանց թանկացման հեևանքով թանկացող մնացած անհրաժեշտ բաների կամ այսպես ասած “կյանքի” թանկացումը հանրությանը կկանգնեցնի արդյո՞ք սոցիալական բունտի ճանապարհին: Եվ ըստ էության որն ՝ սոցիալական բունտը: Այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: “Այդ բունտը կա և այն արտահայտվում է արտագաղթի տեսքով”,-կարծիք հայտնեց Կարեն Քոչարյանը : Կարեն Քոչարյանի դիտարկմամբ հեղափոխություն […]

Հովիկ Աբրահամյանը պարզաբանում է` ինչու է հետաձգվել այցը Ուկրաինա /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Ուկրաինա հետաձգվել է: Այս մասին հայտնի դարձավ դեռ երեկ: Մամուլը գրում էր, որ ԱԺ նախագահին արգելել են մեկնել այնտեղ: Henaran.am-ի տեսանյութում ԱԺ նախագահը պարզաբանում է, թե ինչու է այցը հետաձգվել:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված