21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արփինե Հովհաննիսյանի մոտ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները՝  երկրում  առկա գործընթացների վերաբերյալ:

Հերթական հանդիպումը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՛՛Հանրապետական՛՛ (ՀՀԿ) խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ էր:

Երիտասարդ քաղաքական գործիչներն առաջին անգամ էին հանդիպում ունենում կին պատգամավորի հետ:

Հանդիպման ժամանակ Արփինե Հովհաննիսյանն ու մասնակիցները քննարկեցին շարք թեմաներ ոչ միայն ներքին քաղաքական կյանքի, այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Անդրադարձ եղավ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին, Մաքսային միության վերաբերյալ հարցերին:

Միևնույն ժամանակ խոսվեց սիրիական հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման ու անելիքների վերաբերյալ:

ԵՔԳԱ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ