21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքվում գնացքը բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Բաքվում միմյանց են բախվել ավտոբուսը եւ ապրանքատար գնացքը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Նախնական տեղեկությունների համաձայն, վթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը չի զիջել ճանապարհը եւ փորձել է մինչեւ գնացքի անցնելը հատել երկաթգիծը:  Վթարի հետեւանքով զոհեր չկան:վիրավորվել է հինգ մարդ, որոնցից չոսրը տեղափոխվել են հիվանդանոց:

Իշխանը կշարունակի

Այսօր`նոյեմբերի 5-ին, լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը: Ըստ օրենսդրության` Վերահսկիչ պալատի նախագահը կարող է երկրորդ անգամ ընտրվել, սակայն Ազգային ժողովում նրա վերջին բացահայտումներից, բյուջեի թալանի մասին հայտարարություններից և դրան հետեւած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային խարանից հետո շրջանառվում էր, թե Զաքարյանն այլևս չի ղեկավարի Վերահսկիչ պալատը: Henaran.am-ի աղբյուրների համաձայն` Իշխան Զաքարյանն […]

“Երբ ես գնդապետ ստացա, ինքը 7-րդ դասարանի աշակերտ էր”. ո՞վ է Սայաթ-Նովա 10-ի իրական սեփականատերը/վիդեո/

Սայաթ-Նովա 10-ում կաթսայատան փոխարեն բազմապրոֆիլ շենքի կառուցապատման դեմ դուրս եկած բնակիչ` գնդապետ Ալբերտ Սարգսյանը պատրաստ է պայքարել նաև բազմամյա փորձ ունեցող իրավաբանի գիտելիքներով: Henaran.am-ի հետ զրույցում Ալբերտ Սարգսյանը տեղեկացրեց, որ շենքը իրականում այն մարդունը չէ, ով ներկայանում է որպես սեփականատեր.”Սրա տերը մի պաշտոնյա է, որը տեր է կանգնում էս ամեն ինչին, թշնամացել է ժողովրդի հետ, […]

Խոհարարի սխալի պատճառով 11 հոգի հոսպիտալացվել է, 1-ը` մահացել

Բեսլանում թունավորումով 11 հոգի հոսպիտալացվել է, իսկ մեկը` մահացել, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Թունավորման պատճառը խոհարարի սխալն է: Նա ձուկը տապակելիս աղի փոխարեն սխալմամբ քիմիական նյութ է ավելացրել ուտեստին: Դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Ինչո՞ւ է ”Կարֆուրն” անտարբեր. հայկական շուկան՝ անպե՞տք է

” ”Կարֆուր”-ի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ ես ”Կարֆուր”-ի հետ այդ հարցը չեմ քննարկել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ի պատասխան հարցի, թե ինչու, ինչպես նախօրոք էր հայտարարվում աշնանը ֆրանսիական ”Կարֆուր” ընկերությունը Հայաստանում չբացեց իր մասնաճյուղը: Շաբոյանը հիշեցրեց, որ բազմիցս է հրապարակային հրավիրել ընկերության ներկայացուցիչներին Հայաստան, սակայն բացարձակ որևէ […]

Չորս մարդ մոլորվել է Արագած լեռան վրա

Նոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և  ՀՓՋ օպերատիվ խումբը:Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել: Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել […]

Կրակել են առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի Garden State Plaza առեւտրի կենտրոնի հաճախորդների վրա անհայտ անձը կրակել է բացել: Կան տուժածներ, փոխանցում է Газета.Ru-ն: Հայտնի է, որ տղամարդը հանել է հրացանը եւ սկսել կրակել մարդկանց ուղղությամբ` առեւտրի կենտրոնի փակվելուց առաջ: Ըստ ականատեսների` տեղի ժամանակով 21:30-ին առեւտրի կենտրոնում յոթ կրակոց է հնչել:

Գործադիրն ու օրենսդիրը Դվինում /ֆոտո/

Նոյեմբերի 4-ին ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի մարզում գտնվող Դվինի հնավայր: Խորհրդարանի ղեկավարը եղավ Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի […]

Կնոջ հետ ապրում է, դրսում տղամարդ փնտրում

Հոգեթերապևտ-սեքսապատոլոգ Մարատ Զաքարյանը վստահեցնում է, որ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդը չի կարող ժամանակի ընթացքում սեռական այլ կողմնորոշում ձեռք բերել: ՛՛Եթե նորմալ տղամարդ է՝ իր ամեն ինչով՝ սեռական վարքով, ուղղվածությամբ, նա ուրիշ բան չի փնտրի, իր սեռական կողմնորոշումը չի փոխի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Զաքարյանը նշեց, որ միայն բիսեքսուալների դեպքում է նման երևույթ լինում: Վերջիններս հաճախ […]

Ալյուրի գինն ամենաբարձրն է հունիսից հետո. ինչ է կատարվում շուկայում

Թանկացել են ալյուրը, շոկոլադը, շաքարավազը, մսամթերքի ու բրնձի որոշ տեսակներ: Մոնիտորինգը ցույց է  տալիս, որ թանկացումները տեղի են ունեցել  հոտեմբերի երկրորդ կեսին: Ալյուրի  ներկայիս գինն ամենաբարձրն է հունիսից հետո: Արմաշի բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը կգ-ի համար բարձրացել  է մինչև 231,5 դրամ, իսկ ՛՛Ալեքս գրիգի՛՛ ալյուրը 229 դրամ արժե: Վերջին 1 ամսում ալյուրը թանկացել է 10 դրամով, սակայն հացի գնի վրա սա դեռ չի անդրադարձել: Հնարավոր է՝ ալյուրը թանկանա առաջիկա շաբաթների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի