19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԿԲ նախագահի հակագրոհը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկմանը հարցրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, թե ինչու է այնպես ստացղվում,որ տնտեսական աճը 3% է, սակայն 13% ակցիզային վարկավորում են արել։

Բագրատյանը  համաձայն է ԿԲ նախագահի հետ, որ Կենտրոնական բանկը միշտ վնաս է կրում դրամի արժևորումից։ ՛՛Որովհետև կան էական տրանսֆերներ, և դրամը հարաբերականորեն արժևորվում է, դրա համար տրանսֆերների կողմից դրամի արժևորումը այն վարկի ասեղն է, որը թույլ չի տալիս՝ տնտեսությունը զարգանա։ Մենք 100 անգամ ասել ենք, որ պետք է դրանք մասսամբ ստերիլիզացնել, այլապես պետությունը չի զարգանա՛՛,-ասաց Բագրատյանը:

 ԿԲ նախագահը Բագրատյանի հարցը որակեց անհիմն ու դատարկ։ ՛՛Հարգանքի է արժանի ցանկացած կարծիք, բայց որ այդ կարծիքները միտված են գործընկերներին վիրավորելու կամ ընդհանրապես կապ չունեն իրականության հետ և ավելի շատ պոպուլիստական են, ինձ թվում է՝ նման կարծիքները անհիմն են, դատարկ են, անընդունելի են և անհետաքրքիր են։

Ես համարում եմ՝ անհետաքրքիր են ոչ միայն լսարանի համար, այլ նաև հասարակության համար։ Ես պատարաստ եմ մանրամասն տեղեկանք ներկայացնել և բացատրություն տալ, թե ինչու է այս թվերը առաջանում՛՛,-պատասխանեց ԿԲ նախագահը:  

Ինչ վերաբերվում է ստերիլիզացիային, ապա Արթուր Ջավադյանը Բագրատյանին հրավիրեց ԿԲ՝ մանրամասն քննարկելու հարցը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ