20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործարարները պետք է իմանան

Գործադիրը նիստում քննարկել է ”Շահութահարկի մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող  երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան […]

Հանդիպում Լիտվայի խորհրդարանում

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարանում) հանդիպեց Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբերի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ ծրագրերի եւ փոխայցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցերի […]

Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը տեղի է ունեցել

Վիլնյուսում այսօր տեղի է ունեցել Վրաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը,  վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիդ Զալկալիանին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:  Տեխնիկական նախաստորագրումը սկսելուց առաջ Զալկալիանին վրացի լրագրողներին ասել է, որ այդ փաստաթղթի նախաստորագրումը Վրաստանի համար պատմական իրադարձություն է: Իսկ ահա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին խորհրդանշական գործողությունը […]

Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ն մտադիր է “թարմացնե՞լ” հարաբերությունները Ռուսաստանի հետ

Այսօր Վիլնյուսում մեկնարկած “Արեւելյան գործընկերության” գագաթնաժողովից առաջ եվրոպացի քաղաքական գործիչները փոխել են իրենց ոճն ու փորձելու են չփչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայի համար, գրում է newsru.com-ը: Հարկ է նշել, որ եվրոպացի քաղաքական գործիչները վերջին ժամանակներս բավական կոշտ արտահայտվեցին Ռուսաստանի հասցեին` նշելով, որ նա խիստ ճնշումներ է գործադրել Ուկրաինայի վրա: Օրինակ, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ասել […]

Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ

՛՛Վիլնյուսից հետո կյանք կա, այն պետք է շարունակվի, Վիլնյուսը Քրիստոսի ծնունդը չէ, երկրների ճակատագրերը չի խառնում և այն բուռն ռեակցիան, որ կա սեպտեբերից երեքից հետո մամուլում, շուտտով կանցնի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի համար պարզ է, որ այն ծրագիրը, որ մտածել էին եվրոպացիները, ձախողվել է, քանի որ դրա դեմ դիմադրող […]

Աշոտյանի 12 միլիոնանոց խաղը

”Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը, երեխայի մտահորիզոնի զարգացումը”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը՝ խոսելով ՛՛Ինչ: Որտեղ: Երբ՛՛ ռուսական ինտելեկտուալ խաղի մասին: Նշենք, որ այս խաղի արտոնագիրը հայկական եթերում ձեռք բերելու համար որոշվեց հատկացնել 12 մլն դրամ կամ 25 հազ. ԱՄՆ դոլար: Դիտարկմանը, թե խաղը անցկացվում է […]

ԵՄ-ի առաջարկն Ուկրաինային մնում է բանակցությունների սեղանին. Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը նշել է, որ Ուկրաինայի համար դեռ ուշ չէ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի հետ կապված իր որոշումը փոխելու համար, փոխանցում է INTERFAX.RU-ն: Նա նշել է, որ  Ուկրաինայից ամե օր հակասական տեղեկություններ են ստացվում, եւ որ իրենք արդեն սովոր են: “Մենք պահպանում ենք հետեւողական դիրքորոշումը՝ ուկրաինացիներին հիշեցնելով, որ առաջարկը բանակցությունների սեղանին է: […]

Էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան

Անդրադառնալով թուրքական “Սաբահի” հրապարակմանը՝ ԼՂՀ  երկու շրջաններից հայկական ուժերի դուրս գալու վերաբերյալ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Էլի նույն ՛՛Սաբահը՛՛, էլի նույն դիվանագիտական աղբյուրը, էլի նույն միաքայլ եւ անհեռատես թուրքական կոմբինացիան”: Նա նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական տանդեմի համար իրենց ցանկությունները հրապարակ նետել ՛՛Սաբահի՛՛ միջոցով՝  հղում անելով ինչ-որ դիվանագիտական աղբյուրի: “Բայց […]

Սերժ Սարգսյանի շախմատային կոմբինացիան անակնկալի բերեց

՛՛Գրանտակերները, որոնք ուզում են առաջ տանել այդ գիծը, պարտավորված են դա անել, քանի որ փողեր են ստացել, բայց չի կարելի ասել, թե եվրաասոցացումը մեր ժողովրդի մեծամասնության ցանկությունն է՛՛,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա նկատեց, որ թե Հայաստանի , թե Ուկրաինայի վրա ազդեցությունը մեծացնելու փորձերy ԵՄ-ի կողմից շարունակվելու են: Ըստ նրա՝ Հայաստանում անառողջ […]

Եվրախորհրդարանի ղեկավարը հիասթափված է Հայաստանից եւ Ուկրաինայից

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան եւ Հայաստանն արտաքին ճնշման տակ հրաժարվեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Նա ասել է, որ “Արեւելյան գործընկերությունը” ԵՄ-ի հետ կապերն ընդլայնելու միջոց է։ “Շնորհավորում եմ Մոլդովային եւ Վրաստանին, որ պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը։ Ես խորապես հիասթափված եմ, որ Ուկրաինան եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի