10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերժ Թանկյանը՝ Հայաստանի եւ Ուկրաինայի արժանիքներից

Հայտնի հայազգի ռոք երգիչ Սերժ  Թանկյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինան եւ Հայաստանը, ինչպես նաև բոլոր նախկին խորհրդային երկրներն արժանի են իրապես անկախ լինելու՝ ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց, այլև Արևմուտքի հաշվարկված և շուկայական մանիպուլյացիաներից:

՛՛Եզդի փողոց մաքրողն ավելի բարձր մակարդակ ունի, քան կոնկրետ այդ լրագրողը՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկվա միջադեպին: ՛՛Չգիտեմ՝ ինչ է հրապարակվել, ինքս չեմ կարդացել, բայց եթե մարդիկ այդ ընկալումն ունեն, նշանակում է՝ իմ խոսքերը նենգափոխվել են: Ընդամենը խոսքը գնացել է նրա մասին, որ լրագրողը ավելի շատ մակարդակ պիտի ունենա, քան եզդի փողոց մաքրողը: Մինչդեռ հակառակն է, եզդի փողոց մաքրողն ավելի […]

ՀՀ դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված ՛՛Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ՛՛ հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.   •հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ […]

՛՛Նոր Քիսինջերը՛՛ կտապալվի

Վաղը` դեկտեմբերի 12-ին, Երեւանում տեղի կունենա “Սեւծովյան տնտեսական համագործակցություն”  կազմակերպության նիստը, որի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հայ քաղաքագետներից շատերը գտնում են, որ այս այցն ընդամենը թուրքական հմուտ դիվանագետի նախապատրաստած շոուն է, որին պետք չէ կարեւորություն տալ, քանի որ այն ՛՛ռեալ պօլիտից՛՛-ի առումով ՛՛0՛՛-ական արդյունք կունենա: Կարճ ասած՝ որքան էլ ամերիկացիները Ահմեդ Դավութօղլուին […]

Մահացած զինվորին ընկերները կամքից ուժեղ են համարում

Henaran.am-ի տեղեկություններով, ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով մահացած Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը Տավուշի մարզի Չինարի գյուղից էր: Նա եկող տարվա ամռանը պիտի զորացրվեր: Ընտանիքում նա մեծն էր, ունի  փոքր քույր եւ եղբայր: Ընկերները Վանիչկային բնութագրեցին որպես ուժեղ կամք ունեցող, բարի տղա: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է, որ զինվորը ինքնասպանություն է գործել, թեեւ հնարավոր է դրդողներ լինեն:  ՀՀ […]

Կիեւում բախումներ են Բերկուտի ջոկատայինների եւ ցուցարարների միջեւ /ֆոտո/

Այս գիշեր “Բերկուտ”-ի ջոկատայինների եւ Կիեւի Մայդանում հավաքված ցուցարարների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել, ջոկատայինները գրոհել են մարդկանց վրա, գրում է  INTERFAX.RU-ն: Ակտիվիսնտերից շատերը ձերբակալվել են, գրոհայինները փորձել են ապամոնտաժել ցուցարարների բարիկադները: Նրանք կրկին արցունքաբեր գազ են օգտագործել: Սակայն հարկ է նշել, որ ցուցարարների թիվը գնալով ավելանում է, այսօր Մայդանում կրկին 15 հազարից ավելի […]

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին  (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և զարգացող համագործակցության առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության […]

Մերկասառույց ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:  Արտաշավանի, Ալավերդու, Իջեւանի, Դիլիջանի, Կոտայքի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 – ից մինչեւ 7:00 առանց խիստ անհրաժեշտության […]

Երեւանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը

Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը: Նստաշրջանի ավարտին տեղի կունենա մամլո ասուլիս: Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:

Նոր տարին` տնից հեռու /վիդեո/

Հայաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երեկ մի խումբ լրագրողներ կենտրոնական հանրապետական հավաքակայանում էին՝ ծանոթանալու զորակոչի ընթացքին եւ առաջին անգամ կիրառվող ծառայության վայրի վիճակահանությանը: Henaran.am-ը փորձեց նորակոչիկներից պարզել, թե ինչպես են պատկերացնում Ամանորն առանց հարազատների: “Դե տղա ենք, ամեն փորձության միջով պիտի անցնենք”,-ասացին նրանք: Շարունակությունը` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի