21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Լինում է, որ չեն հղիանում, շատ մարդկանց մոտ էլ կա, որ չեն հղիանում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ավարտվող տարին գյուղատնտեսության համար հաջողված ու բարենպաստ է համարում:

Այս մասին այսօր նախարարը խոսեց տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսին:

Անդրադառնալով ֆերմերներին բողոքներին, թե  Եվրոպայից ներկրված երինջները Հայաստանի պայմաններում չեն հարմարվում, երկրորդ անգամ չեն հղիանում` նախարարն ասաց. ‘’Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի’’: Ապա նա հավելեց. ‘’Լինում  է, որ չեն հղիանում, շատ մարդկանց մոտ էլ կա, որ չեն հղիանում, մարդիկ էլ են մահանում, այնպես որ այդ խնդիրները կենդանական աշխարհում կան’’:

Կարապետյանը վսհատեցրեց, որ ֆերմերները բողոքում են, քանի որ ուզում են, որ իրենց մոտ աճեցված երինջները գնի նախարարությունը:  Նախարարը հայտնեց, որ գործում է  մասնագիտական աշխատանքային խումբ և այն կուսումնասիրի նախորդ տարիներից բերված սերնդի արդյունավետությունը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ