30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`  Հունվարի 19-23-ը սպասվում է առանց  տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 2-3 աստիճանով:    Երևանում՝  Հունվարի 19-23-ը սպասվում է առանց  տեղումների եղանակ:

՛՛Ապահով Հայաստանը՛՛ տաք է պահում. /օրվա կադր/

Ազատության հրապարակում կազմակերպված ընդդեմ կուտակային կենսաթոշակների հանրահավաքին մասնակիցներից մեկը կրում էր “Ապահով Հայաստան”-ի շարֆերից: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ՀԱԿ կողմանկիցներից է: Այն հարցին, թե այդ դեպքում ինչու է կրում “Ապահով Հայաստան”-ը` ասաց. “Տաք է պահում”:

Ապացուցիր, որ չես ստել. ՍԴ նախագահին /վիդեո/

Ազատության հրապարակում ընդդեմ կուտակային կենսաթոշակի հանրահավաքի մասնակիցներից մեկը ուներ ցուցապաստառ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանւ լուսանկարով` “Ապացուցիր, որ չես ստել` մեզ դասավանդելիս”: Henaran.am-ը փորձեց ճշտել, թե ինչ է սովորացրել Գագիկ Հարությունյանը իր ուսանողներին: Մանրամասները` տեսանյութում:

Մանվելը երկրորդ ձեռքով չի հասցնի. ԵԿՄ առաջին նախագահ/վիդեո/

“Երկրապահ” կամավորական միության առաջին նախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր կողմից հիմնադրված կառույցի նախնական նպատակներին, հետապնդած գաղափարներին և այժմյան վիճակին. “Երբ ես հիմնադրեցի այդ կառույցը, այն լիարժեք հայտարարված կերպով պահում էր նորաստեղծ պետության շահերը, հայոց սահմանների շահերը, բանակի շահերը և ազատամարտիկների շահերը: Ընտրությունների ժամանակ՝ ով ում ցանկանար նրան էլ կարող էր […]

Անպոչ գդալների նման իրադարձությունների կիզակետում հայտնվելով՝ պայքարը վերածում են ներքաղաքական գզվրտոցի

”Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և համարում եմ, որ ավելի ճիշտ կլիներ հայտարարել, որ պետությանը պետք է վճարել 5 կամ 10 տոկոսի չափով լրացուցիչ հարկ: Ու շատ ուրախ եմ, որ բողոքում են նաև շնորհալի, միջին խավը ներկայացնող երիտասարդները, որոնք երկրի լուսավոր ապագայի երաշխիքն են: Սակայն, կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ պայքարի առաջին մասը […]

՛՛Արդեն անցել է չարիքի կողմ՛՛ /վիդեո/

Հունվարի 18-ի հանրահավաքի մասնակիցները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, թե ինչու են դեմ այս համակարգին: Կանանցից մեկի խոսքով՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը արդյունավետ է, սակայն ոչ ՀՀ-ի համար: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի մասնակցությանն, ապա ոմանք հույս ունեն այս ուժերից, իսկ մյուսներն էլ արդեն չեն հավատում նրանց: ՛՛Միացել են… դաշնակի Հովհաննիսյանն ինչ ա, գնաց դեսպան, արդեն […]

Դիտեք բարձր տրամադրություն հաղորդող լուսանկարներ /ֆոտո/

Եթե սովորաբար արվեստագետներըն իրենց նկարների ստեղծման վրա ծախսում են օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ, ապա այս նկարիչն իր աշխատանքները ստեղծում է ընդամենը վայրկյանների ընթացքում: Խավիեր Պերեսն իր հումորային նկար-ստեղծագործությունները գուցե հիշեցնում են երեխայական խզբզանքներ, սակայն այնուամենայնիվ, սրանց համար ևս սուր աչք և կրեատիվ միտք է հարկավոր: Նկարիչը հասարակ իրերը համադրում է գծերի հետ և ստեղծում […]

Լյուդմիլա Սարգսյանը Դումանյանից չի վախենում /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի վախենում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից, ով դիմել է Գլխավոր դատախազություն: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ ըստ մամուլի՝ նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում “ատկատների” չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։  Լյուդմիլա […]

Ուրվականից փրկվելու համար տղամարդն Իսրայելից ապաստան է խնդրել

Իսրայելում բավական հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Նիգերիայից եկած զբոսաշրջիկը հրաժարվում է հետ գնալ, քանի որ, նրա խոսքով, հայրենի գյուղում իրեն ուրվական է հետապնդում: 57-ամյա Ստենլի Օնիմաչին ասում է, որ հայրենիքում ուրականի պատճառով ինքն անընդհատ բարդ իրավիճակների մեջ է հայտնվում, հետեւաբար չի կարող հետ վերադառնալ:

Տիկին Զոհրաբյան, Ձեր իսկ կուսակցականները Ձեր խորհուրդներին չեն հետևում

՛՛Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս, որ քաղաքացիների պայքարը չքաղաքականացվի: Տիկին Զոհրաբյանին պետք է հիասթափեցնեմ ու ասեմ, որ հենց առաջին րոպեներից քաղաքականհայտարարություններ են հնչում ու քաղաքական հայտարարություններ են հնչեցնում նաև ԲՀԿ-ականները: Փաստորեն, Ձեր իսկ կուսակցականները Ձեր խորհուրդներին չեն հետևում ու մատների արանքով են նայում՛՛,-Facebook-յան իր էջում գրել է Էդգար Սասունցի Խաչատրյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի