17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունները դադարեցնել` Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։ “Մենք որոշել ենք դադարեցնել պրակտիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Իսկ երբ ալյանսի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպեն ապրիլի 1-ին և 2-ին, նրանք կվերանայեն մեր բոլոր կապերը Ռուսաստանի հետ”,- ասել է Ռասմուսենը։

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև […]

Վարդենյաց լեռնանցքում մեքենաները դուրս են բերվել ձնաբքից

ՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի  18-ին ժամը  05:00- ի  սահմաններում, եղանակային պայմանների  պատճառով  Վարդենյաց  լեռնանցքում  տեղի էր ունեցել մեքենաների կուտակում, որոնք  ձնաբքից դուրս են բերվել ճանապարհը սպասարակող  «Շանթ- Սեյրան» ՍՊԸ – ի  ճանապարհաշինարարների  ջանքերով:  Ներկա պահին  ճանապարհահատվածը  գործում է  բնականոն:          

Իրարանցում “Կյանքի խոսք”-ում

“Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության  հայաստանյան կառույցի ղեկավար Արթուր Սիմոնյանը այս օրերին Շվեդիայում է եւ մասնակցում է համաշխարհային ժողովի: Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, թե “Կյանքի խոսք”-ը լուծարվել է եւ կառույցի միջազգային ղեկավար Ուլֆ Էկմանը հայտարարել է կաթոլիկ եկեղեցու հետեւորդ դառնալու մասին:  Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սիմոնյանը զանգահարել է իր կառույցի անդամներին եւ հորդորել, որ չանհանգստանան: […]

Մահացել է Արա Շիրազը

“Նաիրի”  բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում անցած գիշեր, 73 տարեկան հասակում  մահացել է ՀՀ Ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Նրա մոտ գլխուղեղի ինսուլտ էր ախոտորոշվել, եւ քանդակագործը անցած տարվա դեկետմբերի 15-ից հիվանդանոցում էր:  Արա Շիրազը բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդին է: 

Գեյերի եկեղեցի Երեւանո՞ւմ

Ըստ շրջանառվող լուրերի, Երեւանում մոտ ապագայում եկեղեցի է կառուցվելու: Սակայն այն չի լինելու սովորական եկեղեցի, այլ այնտեղ աղոթելու են գնալու սեռական փոքրամասնությունները, մասնավորապես հոմոսեքսուալ տղամարդիկ: Թեման, ըստ մեր աղբյուրների, քննարկվել է ակտիվիստ, իրավապաշտպան Սեւակ Կիրակոսյանի հետ:  “Գուցե քրիստոնեական աստվածությունը գործում է միստիկական ձեւերով, ու ես դեռեւս խաբար չեմ, որ եկեղեցի եմ հիմնելու”,-Henaran.am-ի հետ զրույցում կես […]

Իշխանության մեջ` իշխանական կռիվ /վիդեո/

”Հանրության կողմից դա կդիտվի որպես իշխանականների մեջ իշխանության կռիվ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է հանրությունը վերաբերում ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնությանը կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Նշենք, որ ՀՅԴ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ՛ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ պատրաստվում են այդ հարցը մտցնել օրակարգ: Ադիբեկյանը հիշեցրեց, որ և ԲՀԿ-ը, և ՀՅԴ-ը եղել են […]

Ուժեղ քամին պոկել է տանիքներ

Մարտի 17-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 և 12 շենքերի թիթեղները ուժեղ քամուց թուլացել և կախվել են. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայր ժամանած կանաչապատման աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: Մարտի 17-ին, ժամը 14.37-ին […]

Հայաստանի “Կյանքի խոսքը” կլուծարվի՞

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դեռ 6 ամիս առաջ էր կանխատեսել, որ “Կյանքի խոսք” աղանդը լուծարվելու է:  Ըստ Ամարյանի,  այդ եկեղեցու անդամների մի մասը դուրս եկավ, մյուսները՝ շարունակում են աշխատել, սակայն եթե հավատում են, պետք գնան առաջնորդի ետեւից, եւ այստեղ արդեն կերեւա նրանց պատկերը: Օրերս, […]

Երկու տարի սահման պահելուց հետո՝ ոչ պիտանի. Իշխանը օգնության կարիք ունի

“Տղաս դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ՝ Սիսիանից: Ինքը առողջ երկու տարին ծառայելա: Մնացել էր 14 օր, որ պիտի զորացրվեր ու իմացանք, որ իրան տարել են Ստեփանակերտի հոսպիտալ: Մենք Ստեփանակերտ գնացինք ու պարզեցինք, որ տղայիս ծայրահեղ ծանր վիճակում, անգիտակից են հոսպիտալացրել”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց արդեն 22 ամյա Իշխան Ղալամյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանը: Երկու օր հոսպիտալում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի