11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխաներին են շարքից հանում /վիդեո/

Հայաստանում օրըստօրե՝ նոր թափով են ծաղկում աղանդները: Henaran.am- ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից: Աղանդը քանդում է ընտանիքներ, կործանում երեխաների հոգեբանությունը: Սբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը այս առնչությամբ նկատում է որ օրենսդրությունը թերի է, և եկեղեցին պարզապես չի կարող արմատախիլ անել աղանդների մուտքը Հայաստան: “Իրապես ցավալի դեպքեր շատ կան, երբ […]

Խաչիկյանը նոր դատավոր ունի

Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատաքննությունը շարունակվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: “Գործող կարգի համաձայն, երբ դատական գործը մակագրվում է դատավորին, ընդունվում է վարույթ եւ 15 օրվա ընթացքում նշանակվում է […]

Ոստիկաններն արգելեցին մարմնավաճառին ծաղիկ դնել ”մարտի 1”ի զոհերի հիշատակին

Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Մարտի 1-ին ծաղիկներ էինք դնում զոհերի հիշատակին Մյասնիկյանի պատվանդանին, մեկ էլ նկատեցի ինչ որ լարվածություն փողոցի եզրին: Կոմայգու մարմնավաճառ աղջիկն էր մոտեցել, ուզում էր ժողովրդի հետ նույնպես ծաղիկ դնել արձանի քարերին: Ոստիկանները թույլ չտվեցին, երեւի պարկեշտության մասին իրենց պատկերացումներից ելնելով: Այդ օրը մեր երկրի հարյուրավոր “քաղաքական գործիչներ” այնտեղ […]

Ազատամարտիկի նյարդերը չդիմացան. բժիշկները պայքարում են կյանքի համար

Ազատության հրապարակում վայրկյան առ վայրկյան թեժացող կրքերի բովում ազատամարտիկ Հովսեփ Էմիլյանի սիրտը չդիմացավ: Երկու ոտքերից անդամալույծ ազատամարտիկը պառկեց հենց Թումանյանի արձանի հարևանությամբ: Ազատամարտիկը չէր կարողանում խոսել:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, թե նյարդերը էլ չեն ծանր սոցիալական վիճակին: Մինչ “Շտապ օգնության” բրիգադը կժամաներ, ոստիկանության աշխատակիցները ջուր և սրտի կաթիլներ տվեցին ազատամարտիկին: Մեր տեղեկություններով, […]

Բրուցելոզի դեպք

2014 թվականի մարտի 3-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում (թվով 17) արձանագրվել է  խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում): ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո […]

Այն ցեխը, որ ընդդիմադիրները փորձում են շպրտել, ոչ մեկին չի դիպչում. Կ. Ավագյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին   Այն, ինչ կատարվեց Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ, դժվարանում եմ բառերով արտահայտել։ Իսկական ադրբեջանական վանդալիզմ, իսկական ադրբեջանական ձեռագիր։ Դաժանաբար խոշտանգել են հիվանդ, անօգնական, իրենից ոչ մի վտանգ չներկայացնող ծերունուն։ Քաղաքացիական անձանց գերության մեջ գտնվելու հարցը […]

“Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը”

ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի  ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին հանձնվեց առողջական լուրջ խնդիրներով:   Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանը ենթարկվեց դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը: ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած անմարդկային  վարքագիծը […]

Ոչ մի հիվանդ զինվոր բանակում

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում  կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը վարում էր  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի […]

Ինքնաթիռի անհետացումից 4 օր անց /ֆոտոշարք/

4 օր առաջ անհետացել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավը, որում  239 մարդ կար, եւ մինչ օրս պարզ չէ, թե որտեղ է այն:  Հավանական աղետի վայրում՝ ջրային տարածքում, հայտնաբերվել են վառելիքի հետքեր և բազմաթիվ ֆրագմենտներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք դրանք անհետացած ինքնաթիռին են պատկանում: Հնդկացի նկարիչը ի հիշատակ ինքնաթիռում եղած մարդկանց` ավազից քանդակ է […]

ՀՀՇ-ն նոր նախաձեռնություն է սկսում

Ներկայացնում ենք ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթը հայտարարությունների ժամին: ՛՛Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ: Իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի