22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Յուվեցի Կարոյի փեսան ձերբակալված է. ոստիկանությունը մանրամասնում է

“Վերնիսաժի”  մոտ հրաձգության մեջ կասկածվող Գոռ Առաքելյանը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան,  ձերբակալվել է: Դա հաստատել է նաև ոստիկանության լրատվական ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է.  “Հայաստանի ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 29-ամյա Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների […]

Վերջին դասը` մայիսի 23-ին

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` “Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին” 10.06.2013թ. թիվ 730-Ն հրամանի` ուսումնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում կավարտվեն 2014 թ. մայիսի 23-ին:

Կարո Կարապետյանի մանդատը վայր դնելու հարց չկա

՛՛Բայց ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց քննարկվի, նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել, եթե ինքը կամ իր տղան մասնակից լիներ այդ միջադեպին, այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել՛՛,-լրագրղների հետ զրույցւմ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ԲՀԿ-ում քննարկվում է խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի մանդատից […]

Երևանաբնակ շուրջ 1000 զինծառայողների ծնողներ հանդիպել են իրենց զավակների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից շուրջ 1000 ծնողներ հնարավորություն էին ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին: Արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնության շրջանակում զորամասեր այցելած ծողների թիվն, ի դեպ, գերազանցել է նախորդ երկու այցելությունների ընդհանուր թիվը: Ինչպես նախորդ այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ սահմանամերձ տարածքների զորամասեր մեկնող ծնողներին քաղաքապետ Տարոն […]

Կոչ խնդրանք՝ ուղղված ՀՀ Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզպետերին

Տարիներ շարունակ Մանկավարժական Համալսարանն ու  Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում են  հանրակրթական դպրոցների երգչախմբային փառատոների :  Մանկավարժականի մշակույթի ֆակուլտետի դեկան պարոն Շեկունցն  ու ռեկտոր պարոն Միրզախանյանը, ԿԱԻ-ի մասնագետներ Կարինե Ղազարյանn ու Գայանե Թադևոսյանը, այս փառատոների միջոցով  մեծապես նպաստում են  մեր երեխաների գեղագիտական կրթության ոլորտում դպրոցների լավագույն փորձի փոխանակմանն ու  փառատոնի փակման արարողությունը հնարավորինս բովանդակալի կազմակերպելուն:  Մայիսի […]

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝  Մայիսի 19-ից 22-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ից 22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: 23-ին սպասվում Է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 19-ից 20-ը կնվազի 2-3 աստիճանով, 23-ի […]

Դպրոցականները սպանել են 6-րդ դասարանի երեխային

 Սանկտ-Պետերբուրգում ոստիկանները բացահայտել են դպրոցահասական երեխայի սպանությունը: Տղայի մարմինը հայտնաբերվել էր լքված մի տան մեջ, մարմնի վրա դանակի հարվածների հետքեր եւ գլխին վնասվածքներ էին հայտնաբերվել: Ինչպես պարզվել է, դպրոցականին սպանել են նրա ավագ ընկերները, սպանության կասկածանքով արդեն ձերբակալվել է 15-ամյա մի տղա, նրա հասակակից-հանցակիցը հետախուզման մեջ է: Ինչպես պարզվել է, 13-ամյա տղան մայիսի 4-ին գնացել […]

“Կոնչիտայաքլունգ” ազգիս “հայրենասերներ”, մի հանդւորժեք այլասերությունը

Ֆեյսբուքի օգտատեր Նանե Բագրատունին անդրադարձել է Վերնիսաժում մայիսի 17-ին կատարված դեպքերին: “Բա ոնց ենք մենք հանդուրժում այս այլասերությունը… “Կոնչիտայաքլունգ” ազգիս “հայրենասերներ”, բա ուր են ձեր քլունգները այս այլասերության դեմ,  այս ամենի հեղինակների համար էլ քլունգ չունեք, էլ քաղաքացիական կամք չունեք ….. 5 անմեղ մարդու առողջություն, ճակատագիր այս պահին վտանգված ու խեղված է …. հանրային վայրում, […]

Փլվածքի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի մի քանի օր

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային փլվածք: Փլվածքը, որի բարձրությունը կազմում է 15-20 մ, փակել է ամբողջ ճանապարհը: Նախնական տեղեկություններով՝ ճանապարհը փակ  կլինի ևս մի քանի օր: Տրանսպորտի և կապի նախարարությունը […]

Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը

Համասեռամոլների հետ զուգընթաց հիթշքերթի առաջին տեղերում է արձանամոլությունը, որն արդեն տիպիկ հայկական կամ գուցե արևելյան երևույթ է…Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն կատակով, կիսալուրջ կամ գուցե լուրջ տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը…Այսպես որ գնա, հաջորդը Շերն է…Ի՞նչ է, քիչ ավանդ ունի…Հիշեք երկրաշարժից հետո նրա այցն ու օգնությունը երկրաշարժից տուժածներին:Հիմա ավելի լուրջ: Ի՞նչ եք ուզում այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի