15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Նրանք լինեին իմ տեղը, ի՞նչ կանեին” /վիդեո/

“Հարսնաքարի”  գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` Նունե Մարգարյանին, երեկ  հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի քննչական բաժին՝ որպես կասկածյալ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Հիշեցնենք, որ երբ հրապարակվում էր վճիռը, ամբաստանյալների հարազատների, մասնավորապես Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց անվայել խոսքեր ասել: […]

Թեւան Պողոսյանը մեջբերեց վիրտուալ ընկերոջը

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. “Երեկ մի քանի տող առանձնացրեցի իմ վիրտուալ ընկերներից մեկի գրառումից: Որոշեցի այստեղ կարդալ: Չնայած ասելիքս որեւէ քաղաքական ուղերձ չի պարունակում, այնուամենայնիվ հույս ունեմ, որ այս ամբիոնի ուժով այն կհասնի շատ մարդկանց, հատկապես երիտասարդների: Իսկ ասելիքն այն մասին է, թե ինչը հնարավոր չէ ու ինչն […]

Բրիլիանտ կանաչը կամ զելյոնկան արգելված դեղամիջո՞ց /վիդեո/

Ջրծաղիկով հիվանդի վերքերը մշակվում են բրիլիանտ կանաչ (զելյոնկա) քսուքով: Վերջին տարիներին բժիշկները խորհուրդ չեն տալիս այս դեղամիջոցը, պատճառաբանելով , որ այն անտեղի չորացնում է մաշկը: Նույնիսկ կան պնդումներ, որ այս դեղամիջոցը պետք է հանել դեղամիջոցների ցանկից: Այս դեղամիջոցի ազդեցության մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  բժիշկ, համաճարակաբան Կարինե Քոչարյանի հետ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ոչ թե ցանկությունների, այլ ռեալ հնարավորությունների փաստաթուղթ է

՛՛Այսօր ներկայացվել է կառավարության ծրագիրը։ Փաստաթղթում նշված են այն առաջնահերթությունները, այն կետերն ու ուղղությունները, որոնց վրա հենվելու է գործադիր իշխանությունը 2014-2017 թվականներին։ Ոմանք փորձում են նմանություններ կամ տարբերություններ տեսնել նախորդ կառավարության համանման փաստաթղթի հետ։ Բնականաբար, ներկայացված ծրագիրն իր նախորդի՝ 2013թ. ծրագրի օրգանական շարունակությունն է, սակայն շեշտադրումների որոշակի փոփոխությամբ։ Եվ դա բնական է, քանի որ և՜ […]

Ռուսաստանում պահանջում են մահապատժի ենթարկել ադրբեջանցի մարդասպանին/վիդեո/

Նախորդ տարվա աշնանը Ռուսաստանում ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շեռբակովի սպանությունից հետո ևս մեկ ադրբեջանցի ոտքի է հանել ողջ Ռուսաստանը: Haqqin.az-ը գրում է, որ օրեր առաջ Ռուսաստանի Խանտի Մանսիսկ շրջանում ադրբեջանցի Մարիֆ Մամեդովը սպանել է իր նախկին ընկերուհուն` Յուլիա Պախտևային: Սպանության հենց առաջին օրը Յուգրա քաղաքի բնակիչները պահանջել են կազմակերպել ադրբեջանցու հրապարակային մահապատիժ: Սակայն իրավապահները […]

Հայ-թուրքական աձանագրությունները ճիշտ էին

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցերց, թե ինչու Կառավարության ծրագրում անդրադարձ չկա հայ-թուրքական հարաբերություններին։ Նա նկատեց, թե հայ-իրանական, հայ-վրացական հարաբերությունենրին անդրադարձ կա, բայց հայ-թուրքական հարաբերություններիի մասին չի խոսվում ընդհանրապես: Վարչապետը բացատրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ ծրագրում, և հարցը հանրապետության նախագահի ուշադրության շրջանակներում է։ Վարչապետը համոզված է, որ հայ-թուրքական աձանագրութունները ճիշտ էր, […]

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ, 22-25-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Երևանում` Մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ, 22-24-ին գիշերվա առաջին կեսին և […]

Մոսկվայում գնացքների բախման հետևանքով զոհվել է 9 մարդ/վիդեո/

  Մերձմոսկվայում բեռնատար և ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 9 մարդ, 50-ը` վիրավորվել է: Մարդատար գնացքում գտնվում էր 400 մարդ: Վթարի պատճառ է հանդիսացել բեռնատար գնացքի 13 վագոնների դուրս գալը գծերից: Գծերից դուրս են եկել նաև բեռնատար գնացքի 3 վագոններ, որոնցից 2-ը շրջվել են:  

Վարդան Պետրոսյանը կմնա կալանավորված. Iravaban.net

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, րոպեներ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրան ազատ արձակելու մասին ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեի միջնորդությունը:  Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Կուսակցականացումն ընդամենը միջոց է, բայց ոչ նպատակ. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Էդուարդ Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին, պատասխանեց երիտասարդության ազգային նկարագրին ու ձգտումներին առնչվող մի շարք հարցերի: Նա ներկայացրեց կուսակցությունների առաքելության մասին Նժդեհի գաղափարախոսությունը, կուսակցությունների դերի մեծացման իր պատկերացումները, անթույլատրելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի