15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

75-ամյա տղամարդը սպանել է կնոջը ոսպով ճաշի պատճառով

ԱՄՆ-ում 75-ամյա Նուր Հուսեյնը ծեծելով սպանել է իր կնոջը՝ Նազար Հուսեյնին, ով այծի մսով ուտեստի փոխարեն իրեն ոսպով ճաշ է մատուցել։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Դատախազությունից հայտնել են, որ  տղամարդու զայրույթի համար հիմք է հանդիսացել մսի փոխարեն ոսպ ուտելու հեռանկարը։ Ներկայում Հուսեյնի սպանության գործով դատավարություն է ընթանում Բրուկլինի դատարանում։ Տղամարդու փաստաբանը նշել է, […]

Ո՞ւր են կանանց պաշտպանող հակաեվրոպացի “տղամարդիկ”. Ստյոպա Սաֆարյան

Երբ համացանցում տարածվեցին Անժելա Սարգսյանի լուսանկարները, շատ կոնկրետ մի խմբակ ամենավերջին կեղտոտ գրառումներն արեց այդ կնոջ հասցեին, հայհոյանքները տեղաց, առթն օգտագործեց ոչ ավանդական կրոնական ուղղությունների /Կյանքի խոսք եկեղեցու/ դեմ քարոզչություն անելու համար, ներկայացնելով թե այդ ամենը արդյունք է “այլասեռված”  եվրոպական արժեքների ներթափանցման: Այն ժամանակ ոչ մեկ չհիշեց տղամարդկության, բարոյականության մասին, որ իրենց հարվածների տակ “ընկածը” կին […]

“Հերթական թալանի ծրագիրը”

“Վճարում ենք 100 դրամ’’ քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Գևորգյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. “ Յուրաքանչյուր ասուլից  հետո ուղևորափոխադրողները հայտարարում են` երեք օրից հետո չենք աշխատելու, տրանսպորտ չի լինելու, իսկ ձմռանն էլ ընդհանրապես չենք աշխատի, սակայն ինչպես տեսնում ենք, հասարակական տրանսպորտը շարունակում է աշխատել”: Գևորգյանի խոսքով իրենք բազմիցս  հանդիպել են ուղևորափոխադրողների հետ և և […]

Սուրիկ Խաչատրյանի քաշային կատեգորիան չի հերիքի

 Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, անկուսակցական, “Գամմա” ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքնաբացարկ է ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ճնշման տակ: –Պարոն Կարապետյան, համենայնդեպս այդպես են խոսում թե՛ Գորիսում, թե՛ մայրաքաղաքում: Իրականում… -Կներեք, որ ընդհատեցի, բայց շարունակությունը չեմ ուզում լսել: Միայն մի բան կասեմ՝ Սուրիկ Խաչատրյանի քաշային կատեգորիան չի հերիքի ինձ […]

Ապրել այնպես, որ չփոշմանել. Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին “Վերջին զանգի” կապակցությամբ:  Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն:  “Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. […]

“Վերջին զանգ”-ը գուցե առաջին համբույրն է կամ խոստովանությունը սիրած աղջկան. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իրեն դասում է այն երջանիկների շարքին, որը երկու վերջին զանգ է ունեցել: Այսօր նախարարը մասնակցեց Երևանի N 119 ավագ դպրոցի շրջանավարտների “Վերջին զանգի” արարողությանը: Աշոտյանը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով և պատասխանեց հարցերին: “Վերջին զանգը՝ դա հուզմունք է, դա սցենար է, դա շնորհակալություն է, դա նվեր է, դա գուցե […]

Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի. Խաչիկ Ասրյան

         Հայոց նորագույն հաղթական պատմություն կերտող հարգարժա՛ն դասախոսներ, ուսուցիչներ, սիրելի՛ ուսանողներ ու դպրոցականներ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ուսումնական տարվա ավարտի առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ուժ, եռանդ՝ գալիք տարիներին նույնպես պատվով շարունակելու ձեր անբասիր ու շնորհակալ աշխատանքը: Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովրդի խոստումնալից ու հպարտ սերունդ, […]

Էդվին Թադեւոսյանն ու Վարդան Հարությունյանը ձերբակալված են

Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երեւանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց եւ նկատել, որ հարեւանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում եւ քաշքշում են միմյանց:   Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների […]

Մարզահամերգային համալիրի գնորդը կունենա բիզնես-մտածելակերպ

  Այսօր մամուլի ասուլիսում ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, անդրադառնալով մարզահամերգային համալիրի աճուրդին, այն համեմատեց Փակ շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:  ”Եթե գնորդը լիներ Սամվել Ալեքսանյանը, հաջորդ օրը շենքի ներսում սուպերմարկետ է բացում: Եթե ծածկի մի մասը խանգարում է, հանում է: Բայց այս ամենը համալիրի աճուրդի դեպքում արգելված չէ: Կյանքի դառը փորձն անտեսված է կառավարության կողմից, որովհետև […]

Հովիկ Աբրահամյանը համարյա գերազանցիկ է եղել /վիդեո/

Ամբողջ Հայաստանում այսօր շրջանավարտները տոնում են “Վերջին զանգ”-ը: ՀՀ վարչապետը այդ հիշարժան օրը կիսեց Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան  N119 ավագ դպրոցում : ’’Շատ ակտիվ եմ եղել ես դպրոցում, իրոք այդ դպրոցական տարիները շատ հիշարժան տարիներ են եղել և ես այն ինչ հորդորեցի այսօր մեր ապագա սերնդին, համոզված եմ, եթե լսեն իմ հորդորը ապա կունենան հաջողություններ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի