13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արծվիկ Մինասյանի աղաչանք-կոչը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից անդրադաձավ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանի հայտարարությանը, որտեղ ասվում է, թե Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ ու լրացումներ կատարելուց հետո էլ լինելու է պարտադիր բաղադրիչը։ ՛՛Սահմանադրական դատարանի որոշմամբ պարտադիր բաղադրիչը բնութագրող նորմերը ճանաչվել են հակասահմանադրական ու անվաներ և պնդել, որ պարտադիր բաղադրիչը մնալու է, նույնն է, […]

Մաքսիմ Հակոբյանը փոխանցում է կուտակային ֆոնդին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կենսաթոշակը փոխանցում է կուտակային ֆոնդին: Ի զարմասնս մեզ՝ նա շտապեց պարզաբանել, որ խոսքը նոր կուտակային ֆոնդի մասին չէ: “Չէ, մի խառնվի իրար: Իմ թոշակը բավականին գումար է կազմում, կուտակվում է հաշվեհամարում”,-ասաց Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ որոշ ժամանակ անց այդ գումրաը կօգտագործվի բարի […]

Ինչու են ներդրումները նվազել

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված Արթուր Ջավադյանին այսօր Ազգային ժողովի նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարցրեց, թե արդյոք այն, որ Հայաստանում մեծ հարկատուներից 20-ից 6-ը բանկեր են, չի նշանակում, որ անվստահություն կա տնտեսության նկատմամբ։ ՛՛Կարելի՞ է եզրակացություն անել՝ փող ունեցողները բանկերում են դնում, քան տնտեսության մեջ, քանի որ տնտեսության մեջ ռիսկեր կան՛՛։ Մանուկյանը նաև հետաքրքվեց, […]

ԱԺ նիստի հեռարձակումը վերականգնվել է

Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր ԿԲ նախագահի պաշտոնում գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախքան հարցը հնչեցնելը տեղեկացրեց, որ հերթական անգամ խաթարվել է online հեռարձակումը: ”Հանրությունը հնարավորություն չունի հետևելու նիստին, ի դեպ, նախորդները չեն վերականգնվում՛՛,-ասաց նա: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ իրենց հենց նոր զեկուցեցին այդ մասին: […]

Եզդիները դիմել են Գագիկ Ծառուկյանին

Մեծարգո պարոն Ծառուկյան, Դուք հայ ժողովրդի այն  զավակներից եք, ով միշտ հատուկ հարգանքով է վերաբերվել Հայաստանում ապրող եզդիներին: Հայ եւ եզդի ժողովուրդները կողք կողքի կանգնած են եղել պատմական ամենադժվարին պահերին: Եզդիներն իրենց համեստ ներդրումն են ունեցել նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Քանակով ամենամեծ ազգային փոքրամասնությունը լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ազգությամբ ոչ մի եզդի մինչ օրս […]

Դիմումների եւ գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների եւ պետական կառույցների կողմից ստացվող դիմումներին եւ գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրմադրման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլ ամսվա ընթացքում քաղաքապետարանում մուտքագրվել է 7590 գրություն: Նախորդ ամսվա կատարողականը թե´ քաղաքապետարանի, եւ թե´ վարչական շրջանների մասով կազմել է 100 տոկոս: […]

Շուշան Պետրոսյանը՝ լրագրողներին. ՛՛Բոլորդ անբարոյական եք՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր վիրավորել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին: Նախ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի լրագրողին նա ասել է, որ բոլոր լրագրողներն անբարոյական են: ՛՛Իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք՛՛,-ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի խոսքով՝ ասել է Պետրոսյանը: ՛՛Չորրորդ իշխանության՛՛ լրագրողին էլ պատգամավորը հորդորել է. ՛՛Գնացիր ստուց՛՛: ԱԺ հավատարմագրված լրագրողները պարզաբանումների համար փորձեցին դիմել պատգամավորին, […]

Փլուզում Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին/վիդեո/

Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10-ի սահմաններում, տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ  հսկա ժայռաբեկորները, որոնց  ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու և երկկողմանի երթևեկելի դարձնելու համար: Ելնելով արտակարգ […]

Ավտոբուսի հրդեհի հետեւանքով 32 երեխա է մահացել

Կոլումբիայում ավտոբուս է հրդեհվել, ինչի արդյունքում 32 հոգի է մահացել, գրում է РИАНовости–ն: Բոլոր մահացածները երեխաներ են, նրանց մեծ մասը տեղում է մահացել, տասնյակ երեխաներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Թե որն է եղել ավտոբուսի հրդեհվելու պատճառը, առայժմ անհայտ է: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը Թվիթերի իր էջում ցավակցել է զոհվածների հարազատներին […]

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: “Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի