23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել. տուգանքներն ու տույժերը նվազեցվում են

Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Վարչական իրավախախատումների վերաբերյալ ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ասաց, որ նախագիծը ենթադրում է, որ  նվազեցվելու է ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը: Նախագծով առաջարկվում է լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի […]

Կիսիլյովի ասածը օգտագործում են Ռուսաստանին հարվածելու համար. Արամ Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը անդրադարձավ նաև վերջին օրերին բավականին աղմուկ բարձրացրած ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովի ԱԺ հյուրընկալության ժամանակ արած հայտարարություններին: Քաղաքական գործիչը  լուրջ չի վերաբերվում այդ թեմային, նրան ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ո՞ վ և ինչու՞  է  լրագրողին  Հայաստան, մասնավորապես ԱԺ  հրավիրել. “Շատերը Կիսելյովի ասածն […]

Արդեն իսկ փոխարինվել է և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ

Երևանի քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համագործակցությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ընթացքի մեջ են բազմաբնակարան բնակելի շենքերի ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս փոխարինվել և վերանորոգվել է 9200 գծմ ջրթափ խողովակ: Նշենք, որ 2014 թվականի ծրագրով նախատեսված է համապատասխան աշխատանքներ իրականացնել 18852 գծամետր ծավալով: Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի, երբեմն նաև […]

Քառյակը հանդիպեց ԱԺ-ի մոտ բոյկոտող “Դ!եմ եմ” նախաձեռնության անդամներին /վիդեո/

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական նախաձեռնության  անդամներին հանդիպեցին ԱԺ դարպասների մոտ: Քառյակի ներկայացուցիչները տեղեկացրին,  որ քառյակը տապալել է “պարտադիր կուտակայինը” “նպատակային սոցիալական վճար” դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:  ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը  ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի.”Մենք նաև արձանագրեցինք, որ […]

Ադրբեջանի ռազմական ծախսերը երկու անգամ ավելին են, քան բյուջեում ներկայացված է. Կարապետյանը մանրամասնեց

“ՀՀ-ն մինչև հուլիսի մեկը կստորագրի Մաքսային միությանն անդամակցության մասին փաստաթուղթ, եթե Ադրբեջանի հետ կապված որևէ խնդիրներ չծագեն: Բայց Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը գրեթե անհավանական է”,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց  “Նոր ժամանակներ”  կուսկացության նախագահ Արամ Կարապետյանը: Քաղաքական գործիչը նշեց, որ   այս համատեքստում շատ բան կախված է նաև Ալիև-Լավրով հանդիպումից: Արամ Կարապետյանի հավաստմամբ մինչև սեպտեմբեր այդ […]

Վիրահատության կարիք ունեցող 4-ամյա Հայկի մոր բաց նամակը /վիդեո/

Սիրելի հայրենակիցներ, Ձեզ է դիմում 4-ամյա Հայկ Ներսեսյանի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը: Որդիս ի ծնե ունի խնդիր՝ մանկական ուղեղի կաթված ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով ապաքինման ելքը Գերմանիայում է, իսկ ֆինանսական միջոցների հայթայթման գործում յուրաքանչյուրը կարող Է ներդրում ունենալ. վիրահատության համար անհրաժեշտ գումարի 60,000 Եվրոյից 25,000-ը մեծ դժվարությամբ կարողացել ենք […]

Արգելանքը վերացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն […]

՛՛Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել՛՛ /վիդեո/

Լենինականի երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում՝ «Լենտեքստիլ» կոմբինատում 50 տարի աշխատած և ամբողջ կյանքը հանրակացարանում բնակված միայնակ տարեց կինը ներկայումս էլ շարունակում է բնակվել կիսաքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ նախկին գործարանային նույն հանրակացարանի շինությունում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ միայնակ տարեց կինը պատմել է, որ իր աշխատանքային կենսագրությունը Լենինականի տեքստիլ կոմբինատում սկսել է դեռ […]

Կուտակայինին փոխարինած նոր նախագիծն Արտեմ Ասատրյանին բավարարում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը համաձայն չէ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների հետ, թե Կառավարությունը շտապում է՝ նախագծեր ներկայացնելով ԱԺ արտահերթ նիստին, որոնք ԱԺ հանձնաժողովններում չեն քննարկվել։ ՛՛Սահմանադրութան նորմի շրջանակներում են ներկայացվել՛՛,-լրագրողներին ասաց նա։ Նախարարն, անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փոխարեն առաջարկված օրենքի նոր՝ ՛՛Նպատակային սոցիալական վճարների մասին՛՛ նախագծին, ի տարբերություն ՛՛Դեմ […]

Թող կարմիր գծերը գծեն դատախազության մոտ.”Դուրս մեր գրպանից” նախաձեռնությունը անհնազանդություն կցուցաբերի/վիդեո/

“Մենք դիմում ենք ներկայացրել կառավարությանը և պահանջել ենք, որ կասեցնեն բոլոր տիպի տեսաձայնագրող սարքերով գրանցվող իրավախախտումները և մեր հետ նստեն, համագործակցելու և ընդլայնված հանրային քննարկումների արդյունքում լինեն բարեփոխումներ”,-այսօր կառավարության շենքի մոտ բացօթյա մամլո ասուլիսի ժամանակ ասաց “Դուրս եկեք մեր գրպանից” նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը և հավելեց, որ կառավարության նամակների բաժնից իրենց այսօր տեղեկացրել են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի