08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մանկապարտեզները, երաժշտական, արվեստի դպրոցները չեն աշխատի

Երեւան քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ եւ ծնողներ. հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին:   Երեւանի […]

Գյուղնախարարության ծրագիրը, ցավոք, անզոր գտնվեց

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերեւութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել եւ գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար: Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին […]

Տարոն Մարգարյանը անձամբ է հետեւում աշխատանքներին

Մայրաքաղաքում տեղացող աննախադեպ առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքին տեղերում անձամբ հետեւում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատասխանատուները զեկուցել են քաղաքապետին, որ ձնամաքրման աշխատանքները մեկնարկել են վաղ առավոտից եւ որ ձյան շերտից առաջնահերթորեն մաքրվում են գլխավոր եւ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածները: Զեկուցվել է նաեւ, որ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի համապատասխան բոլոր օղակներն ու 12 […]

Երկուշաբթի դասեր չեն լինի.նախարարի որոշումը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ եղանակով պայմանավորված վաղը՝ մարտի 31-ին, պետական կրթական հաստատությունները չեն աշխատի։ Բաց թողնված դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին: ”ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ .Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին  Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական […]

Կան փակ ճանապարհներ.մերկասառույց է ու քամի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն,    ուժեղ     քամի, առկա է մերկասառույց, ցածր տեսանելիություն: Փակ են Երևան – Գյումրի – Բավրա – Վրաստանի սահման ավտոճանապարհի Թալին – Անի, Վանաձոր – Ալավերդի ( 59-րդ կմ-ում՝ փլվածքի պատճառով), Բերդ – Ճամբարակ, […]

Երեք անգամ հարցը տվեց, բա՞ չպատասխանեմ. պատգամավորը՝ ՍԴ անդամին /վիդեո/

Սահմանադրական դատարանում  երեկ՝ մարտի 28-ին՝   “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված գործի քննությանը պատասխանող կողմի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին Սահմանադրական դատարանի անդամները բազմիցս զգուշացրին, որ դատարանը խորհրդարանի ամբիոն չէ: ՍԴ անդամ Կիմ Բալայանը մասնավորապես նկատեց, որ Հակոբյանը, ըստ էության չպատասխանեց դիմող կողմի գրավոր դիմումի հարցերին, […]

36-ում՝ համայնքի ղեկավար, 30-ում՝ համայնքի ավագանի

Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռոը, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի 36 համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի, 30-ում՝ ավագանու անդամների ընտրություն: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել մայիսի 4-ից մինչեւ մայիսի 9-ը: Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ մայիսի 14-ը: Նախընտրական քարոզարշավը սկսվելու է […]

Քաղաքական թե՞ հասարակական. Քոչարյանը չի հասկանում/վիդեո/

Քաղաքագետները և անգամ քաղաքական գործիչներից շատերը գտնում են, որ Հայաստանում ընդդիմություն՝ այդ բառի բուն և բովանդակ իմաստով, գոյություն չունի: ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերի մասին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր դիտարկումները արել է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա գնահատեց “Նախախորհրդարան” նախաձեռնության գործունեությունը: “”Նախախորհրդարանը” ինձ հիշեցնում է քաղաքական առումով ավելի անկազմակերպ “Ժառանգությունը”, որ էտպես էլ չդառան քաղաքական […]

Ղարաբաղին՝ Աշոտից. փակագծերը չբացեց…./վիդեո/

Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր, Ազգային միացյալ կուսակցությանը 18 տարեկանից անդամագրված Աշոտ Նավասարդյանի այրին՝ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանին ամուսնու 64-ամյակի օրը հենց եռաբլուր-պանթեոնում խոստացավ.”Փակագծերը չեմ բացում, բայց նվեր ունեմ Ղարաբաղին՝ Աշոտից”,-ասաց Հասմիկ Նավասարդյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված