22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ. ոստիկանապետը` թեժ աշնան ու սառը ցնցուղների մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գտնում է, որ եթե աշունը թեժ էլ լինի, պիտի օրենքի տառին համապատասխան լինի: ”Կարող եմ և հումորով էլ պատասխանել. թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Ուզում է թեժ լինել, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, […]

Որտեղի՞ց է առաջանում կրծքագեղձի քաղցկեղը /վիդեո/

Մաստոպատիան կաթնագեղձերի հիվանդություն է, որի հիմքում ընկած են հիմնականում հորմոնալ խանգարումները: Կանանց գրեթե 80 տոկոսը ծանոթ են մաստոպատիայի սիմպտոմներին` դրանք կրծքի շրջանում անհանգստացնող ցավերն են: Հնարավոր է արդյո՞ք, որ մաստիտը կամ մաստոպատիան վերաճի կրծքագեղձի քաղցկեղի: Կանանց մեծամասնությանը անհանգստացնող այս հարցի շուրջ Henaran.am-ը զրուցեց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ: Խաչանուշ Հակոբյանը փաստեց, որ կնոջ […]

”Ճիշտ կողմնորոշում կամ կործանում”

ՀՅԴ-ն եթե շարունակի իշխանությանը դեմ ըլլալով սահմանադրական հանրաքվեին կողմ քարոզելը կարող ա դուրս մնա ոչ միայն քառյակից այլ նաև ՀՀ քաղաքական կյանքից, ՀՅԴ ներկայիս ղեկավարությունը արդեն այնքան սխալներ է արել որ ևս մեկը այն էլ այսպիսի ճակատագրական պահին այսպիսի ճակատագրական հարցում կարող է ճակատագրական սխալ դառալ վերջինիս համար նրան հասցնելով այն վիճակին ինչ վիճակին են […]

”Ո՞նց եմ հետ վերադարձնում 35000-ը”. կրկին ԴԱՀԿ-ը սխալվել է

Բոլորովին անսպասելի տեղից գտա ԳԱԻ-ի 30000-անոց տուգանք, որը վճարել էի հեռավոր 2012թ.: Բայց մի քանի ամիս առաջ ԴԱՀԿում ինձ ստիպեցին մուծել 35000դ (դե 5000 իրանց մատուցած անզուգական ծառայությունն ա), ասեցին իբր չես մուծել 2012-ին: Հիմա գտա էդ տուգանքը, իրա Տերմինալով վճարած չեկով, ունեմ նաև չեկ որ ԴԱՀԿ-ին էլ եմ մուծել: Ո՞նց եմ հետ վերադարձնում 35000-ը

Ձկնորսը 40 տարվա գերությունից հետո տուն է վերադարձել

Հարավային Կորեայից ձկնորս Չոն Ուկ Պխեն, ով տարիներ առաջ գերի էր ընկել Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությանը, փախել է եւ վերադարձել տուն: Այժմ 69-ամյա տղամարդուն հարցաքննում են հարավ-կորեական հատուկ ծառայությունները: Հարցաքննությունից հետո տղամարդը կգնա տուն` ընտանիքի մոտ, փոխանցում է Газета.Ru-ն: Փախած գերին մեկն է այն 25 ձկնորսներից, ովքեր երկու նավակով դուրս էին եկել դեղին ծով 1972 թվականի […]

Կեցցես, մեր ասպիրանտ աշխարհի չեմպիոն. Աշոտյանը` Ջուլֆալակյանին

Շատ ուրախ և հպարտ եմ Արսենի հաղթանակով: Կեցցես, մեր ասպիրանտ աշխարհի չեմպիոն:  Facebook-յան հանրագրում այսպես է ԿԳՆ Արմեն Աշոտյանը շնորհավորել Արսեն Ջուլֆալակյանին, ով  երեկ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Նախկինում հայ ըմբիշը մեկ անգամ դարձել էր արժաթե, երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր:

Կինը ողջ է մնացել` 13-րդ հարկից ցած ընկնելուց հետո /վիդեո/

Մոսկվայի կենտրոնում 31-ամյա կինը ցած է նետվել շենքի 13-րդ հարկից եւ ողջ է մնացել: Կինն ընկել է ներքեւում կայանված Mercedes մակնիշի մեքենայի վրա: Հատկանշականն այն է, որ կինը ընկնելուց հետո գիտակությունը չի կորցրել, կարողացել է պատասխանել հարցերին:  Ականատեսը, ով շտապօգնություն է կանչել, պատմել է. “Ես հարցրի նրան` Դուք ինքներդ եք ընկել, թե ինչ-որ մեկը “օգնել […]

”Հեղափոխությունն ավելի թանկ արժի”

Քաղաքական ուժերից դժգոհող ու հիասթափված հայեր, գիտեք, չէ՞, քաղաքական պայքարը ծախսատար գործ է: ՀԱՐՑ. Վերջին անգամ երբ ե՞ք քաղաքական ծախս կամ ներդրում կատարել` անդամավճար, նվիրատվություն և այլն: Իսկ երբևիցե ընտրել ե՞ք ձեր առաջնորդներին, անցյալի ու ներկա քաղաքական դեմքերից դժգոհող ու հիասթափված հայեր: Եթե ձեռքներդ գրպաններդ չեք տարել, եթե երբևէ չեք ընտրել ձեր պայքարի առաջնորդներին, այդ դեպքում […]

“Էմո” շարժման հետևորդները պարտադիր պիտի դիմեն ինքնասպանության. նոր մանրամասներ /վիդեո/

՛՛Էմո՛՛ բառը ծագում է անգլերեն emotional բառից, որը նշանակում է զգացմունքային: Իրենց էմո են կոչում 12-18 տարեկան պատանիները, ովքեր կրում են սեւ ու վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սեւ են ներկում եւ լսում են առավելապես ռոքի էմո տեսակի երաժշտություն: Հոգեբանների դիտարկմամբ` էմոներն այն մարդիկ են, ովքեր ունեն տրամադրության հաճախակի տատանումներ, չափազանց ծայրահեղական են, դրսեւորում […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

 Սեպտեմբերի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի, 14-16-ին շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի