29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվությունը կրում են բացառապես Բաքվի իշխանությունները. ԱԺ նախագահ

Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվածների հիշատակը: Ապա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ ցավալի միջադեպին: ՛՛Սա պաշտոնական Ադրբեջանի կողմից հերթական սադրիչ գործողությունն է` ուղղված տարածաշրջանի փխրուն անվտանգությանը՛՛,-ասաց նա և հիշեցրեց, որ օգոստոսյանն դեպքերից հետո ԵԱՀԿ-ի ջանքերը խաղաղություն հաստատելու ցինիկ ձևով անտեսվում […]

Ադրբեջանը ԼՂ տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին, հայտնում է ադրբեջանական  АПА-ն: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում երեկ՝ ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի […]

Ալյուրը կհարստացվի օգտակար նյութերով ու վիտամիններով

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունվեց հավանություն տալ Ցորենի ալյուրի հարստացման մասին և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին:   Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ սրա նպատակը ՀՀ բնակչության շրջանում առանձին միկրոտարրերի (վիտամիններ, հանքային նյութեր, մետաղներ) անբավարարության և դրա հետևանքով մեծ տարածում ունեցող այնպիսի հիվանդությունների հաղթահարումն է, ինչպիսիք են սակավարյունությունը, երեխաների […]

՛՛Առողջ մարմնում՝ առողջ հոգի՛՛

Կենտրոն վարչական շրջանում շարունակվում են առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումները: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մանկապարտեզների փոքրիկների մասնակցությամբ անցկացվեց ՛՛Առողջ մարմնում՝ առողջ հոգի՛՛ խորագիրը կրող միջոցառումը: Մրցում էին թիվ 2,7,15,17 մանկապարտեզի սաները    վազք, փոխանցումավազք, արգելքներով վազք և պարանի ձգում մարզաձևերում: Համապատասխանաբար 1-ին տեղը գրավեց թիվ 17 մանկապարտեզի   թիմը, 2-րդ տեղը թիվ 7,  3-րդ տեղ՝ թիվ  15 և […]

Երկու կողմն էլ պետք է խստիվ հետեւեն հրադադարի ռեժիմին. ԵՄ

Եվրամիությունը հաստատել է իր ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ԼՂ հարցում եւ կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ՛՛զերծ մնալ յուրաքանչյուր գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը՛՛, -հաղորդում է Interfax.ru-ն: ՛՛Տեղեկությունից հետո այն մասին, որ շփման գծում հրադադարի ռեժիմ է խախտվել, ինչի արդյունքում ուղղաթիռ է կործանվել, շատ կարեւոր է, որպեսզի […]

Արտահերթ նիստ Ազգային ժողովում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշեց նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ անել:Նիստի օակարգում  բազմաթիվ հարցերի հետ մեկտեղ կքննարկվի ՛՛Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին՛՛ օրենք նախագիծը, ինչպես նաև երկերոդ ընթերցմամբ կքննարկվի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքը:

Կառավարությունը չընդունեց Բագրատյանի առաջակը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ պետք է նվազեցվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:  Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նախագծի ընդունումը կառավարության որոշման կամ այլ […]

Առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի: Երևանում` Նոյեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-17-ին էական տեղումներ չեն սպասում

Մի քանի եկեղեցիներ կվերանորոգվեն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց վերաբաշխում կատարել Մշակույթի նախարարությանը հատկացվող բյուջեում: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց, որ նպատակն է ամրապնդել ու վերականգնել հուշարձանները: Այդ հուշարձաններն են Հարթավանի ս Նշան եկեղեցին, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցին, Վայոց ձորի Քարկոփի վանքը, Լոռու մարզի Քոբեր վանքը, Կոտայքի մարզի Սբ Հովհաննես եկեղեցին և Տավուշի մարզում գտնվող Գոշավանքը:

Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը. Համանախագահների հայտարարությունը՝ հայկական ուղղաթիռի կործանման առնչությամբ

Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ-ից, Պիեռ Անդրիոն` Ֆրանսիայից,  լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. ՛՛Մենք ցավում ենք կյանքի կորստի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Համանախագահները խորապես մտահոգված են այս կտրուկ միջադեպի պատճառ դարձած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի