07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ:

Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն ու ժողովրդավարությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումն արդար է:

Նիկոլա Դարագոնը նաև հայտնել է Վալանսի և Ստեփանակերտի միջև Բարեկամության հռչակագրի ստորագրելու իր մտադրության մասին:

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին, որին անդամակցում են քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ։ Նիկոլա Դարագոնը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի 30-րդ անդամը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ