«Նրանց հաշվարկները չեն արդարացել. այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին». Ռուբեն Վարդանյան
Հունվարի 24-ի երեկոյան կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար հավաք՝ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` ավելի քան 40 երկրից: Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր Արցախի բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր […]





































