12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Apple-ն այս շաբաթ կներկայացնի նոր iPad Pro և MacBook Air նոութբուքներ. /Տեսանյութ/

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը իր հերթական ամփոփագրի շրջանակում տեղեկացրել է, որ մարտին և ապրիլին Apple ընկերությունը պատրաստվում է մի շարք նոր ապրանքներ ներկայացնել։ Apple-ի որոշ նոր արտադրանքներ կներկայացվեն այս շաբաթ, մասնավորապես՝ M3 չիպով աշխատող iPad Pro-ի երկու նոր մոդել, որոնք կունենան OLED էկրաններ, ավելի բարակ դիզայն, երկար կողմում գտնվող վեբ-տեսախցիկ և հետևի տեսախցիկի թարմացված բլոկ: […]

Վաճառքի դուրս կգան աբորտի հաբեր. /Տեսանյութ/

ԱՄՆ երկու խոշորագույն դեղատների ցանցերը այս ամիս կսկսեն վաճառել դեղատոմսով աբորտի հաբերը՝ CVS-ը և Walgreens-ն ասացին, որ իրենք կսկսեն բաշխումը հաջորդ շաբաթ մի քանի նահանգներում, որտեղ աբորտն օրինական է: Նրանց այս քայլը հետևում է անցյալ տարի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության որոշմանը, որը դեղատներին թույլ է տվել վաճառել դեղահաբը: Հաբը օրինական է եղել ԱՄՆ-ում 2000 […]

Hyundai-ի երկու նոր էլեկտրական պիկապ մեքենաները կարող են դառնալ առաջատար. /Տեսանյութ/

2025 կամ 2026 թվականներին վաճառքում կարող են հայտնվել Hyundai-ի երկու նոր էլեկտրական պիկապ մեքենաներ` Ioniq T7 և Ioniq T10: Ըստ Australian Drive.com-ի՝ անվանման մեջ Ioniq-ը ցույց է տալիս, որ մոդելը կլինի էլեկտրական, իսկ ինդեքսը ցույց է տալիս դրա դիրքը գծում: Նշենք, որ Ioniq T10-ը սպասվում է ԱՄՆ-ում. ակնկալվում է, որ այն կլինի լրիվ չափսի մոդել՝ […]

ԱԲ-ի միջոցով վերծանել են հին հռոմեական մագաղաթի մի մասը. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ երեք քոլեջի ուսանողներ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Եգիպտոսից արհեստական բանականության օգնությամբ վերծանել են հին հռոմեական մագաղաթի մի մասը, որը թաղվել է մ.թ. 79-ին Վեզուվիուսի ժայթքման ժամանակ: Երեք հաղթողները՝ Լյուկ Ֆարրիտորը (ԱՄՆ), Յուսեֆ Նադերը (Եգիպտոս) և Ջուլիան Շիլիգերը (Շվեյցարիա), կբաժանեն 700,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը՝ մոտ 2000 նիշ վերծանելուց հետո, որոնք կազմում են նախկինում […]

Մեծ Բրիտանիան առաջին անգամ լազերային զենքով թիրախ է խոցել. /Տեսանյութ/

Հեբրիդյան կղզիներում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զորավարժարանում սկսվել է Dragonfire լազերային մարտական համակարգի (LDEW) փորձարկումը, որի ժամանակ առաջին անգամ իրական օդային թիրախ է խոցվել։ Техкульт-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների բռնկումը ցույց է տալիս, որ լազերային զենքերն աստիճանաբար դառնում են ռազմական գործողությունների գնալով ավելի ակտիվ մասնակից: Դրա հիմնական պատճառը միլիոնավոր դոլարներ արժեցող և դժվար […]

2 միլիարդ դոլար արժողության զբոսանավ՝ սուզանավի մեջ. /Տեսանյութ/

Migaloo M5-ն աշխարհի առաջին սուզանավն է, որը իր 165 մետր երկարությամբ, կինոթատրոնով և լողավազաններով, ըստ էության, սուպերզբոսանավ է սուզանավի ներսում: Այն սպասարկում են անձնակազմի 40 անդամները և կարող է տեղավորել 20 մեծահարուստ ուղևորների: 2 միլիարդ դոլար արժողությամբ ստորջրյա սուպերզբոսանավը, որը նախագծվել է Գրացում գտնվող Migaloo դիզայներական ընկերության կողմից, թույլ կտա սեփականատերերին բառացիորեն փախչել ցամաքի կյանքից՝ […]

Տեսլայի մրցակից Apple Car ավտոմեքենան կթողարկվի 2028թ. /Տեսանյութ/

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Apple Car ավտոմեքենայի թողարկումը հետաձգվում է մինչև 2028թ.: Եթե ի սկզբանե ընկերությունը պատրաստվում էր թողարկել ամբողջովին ինքնակառավարվող էլեկտրական ավտոմեքենա, ապա այժմ Apple-ը մտադիր է ստեղծել ավելի ավանդական էլեկտրական մեքենա՝ վարորդի աջակցության առաջադեմ համակարգով: Apple-ն այժմ կենտրոնանալու է վարորդի աջակցության գործառույթների վրա, որոնք նման են Tesla-ի Autopilot-ին (2+ մակարդակի համակարգ): Մանրամասները՝ կից տեսանյութում:

Օդային տաքսիները հասանելի կլինեն 4 տարուց. /Տեսանյութ/

Ավտոշուկայի վերջին նվաճումները նոր բարձունքներ են նվաճել, այժմ էլ՝ թռչող մեքենաների ոլորտում. այսպես, Supernal-ը, որը պատասխանատու է Hyundai Motor Group-ի Advanced Air Mobility-ի համար, CES 2024-ին ներկայացրել է S-A2 թռչող տաքսիի կոնցեպտը, որը նախատեսված է քաղաքի ներսում՝ մինչև 460 մետր բարձրության վրա թռչելու համար: Ծրագրի համաձայն՝ S-A2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա թռչել 40-65 կիլոմետր։ Hyundai-ի կոմերցիոն […]

Շարժիչը՝ ջրածնային, պահեստամասերը՝ տերևից. նոր մեքենայի կոնցեպտը. /Տեսանյութ/

Ford-ը վաղուց է ուսումնասիրում արտադրության մեջ կենսանյութերի օգտագործման հեռանկարները: Համապատասխան ծրագիրը կազմակերպվել է 2001 թվականին, և դրա առաջին արդյունքները ներկայացվել են երկու տարի անց՝ Model U կոնցեպտի վրա: Ինովացիոն առաջխաղացում է նախատեսվում. այսուհետև Ford-ի ավտոպահեստամասերը պատրաստվելու են տերեւներից. Ընկերությունը մշակել է բնական հումքից կենսակոմպոզիտների արտադրության գործընթաց, որոնք հավաքվում են իսպանական Անդալուսիայի ձիթապտղի այգիներից։ Մասերը պարունակում […]

Ռոբոտները նվաճում են շուկան. /Տեսանյութ/

Իլոն Մասկը իր ռոբոտներին օգնում է նոր բարձունքներ նվաճել. Tesla ընկերության արտադրության Optimus մարդանման ռոբոտը սովորել է շապիկ ծալել: Ռոբոտի համար դրանք բավականին բարդ այս գործողությունները իրականում մանրակրկիտ մտածված և նախապես ծրագրված գործողություններ են Հատկանշական է, որ դրանք ցույց են տալիս ոչ թե ռոբոտի արհեստական բանականությունը, այլ հոդերի և վերջույթների ֆունկցիոնալությունը. շ ըստ մասնագետների՝ ձեռքերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված