21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նախագահը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով զեկուցել է նաև Ակադեմիայի 2014թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ 2014թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ […]

Աննախադեպ նոր կրթական ծրագիր` ապագայի տեսլականով

Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, “Սինոփսիս Արմենիա” և “Յունիքոմփ” ընկերությունների միջև: Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:  Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել […]

Քաղաքակրթական հերթական առեղծվածը բացահայտելու ճանապարհով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Մ.Մաշտոցի անվան Մատենադարան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ներկա է գտնվել «Եվրասիական ժառանգություն. Ղրղզստանի տարածքում հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրության  հարցը» գիտական  ծրագրի քննարկմանը: Միջին Ասիայում հայկական միջնադարյան եկեղեցիների ուսումնասիրությունն ուշագրավ գիտական հայտնագործության կարող է հանգեցնել. Ղրղզստանի Իսիկ-Կյուլ լճի մոտակայքում կործանված հայկական եկեղեցու և այդ եկեղեցում ամփոփված առաքյալ, ավետարանիչ […]

Տնօրենների ծագումնաբանությունն այդ դեպքում Աշոտյանի համար չորրորդական նշանակություն ունի

«Կարևորը տնօրենների ընտրության կարգն է, և եթե եթե անձն ընտրվել է խորհրդի անդամների կողմից, ուրեմն ոչ մի բացասական երևույթ այդտեղ չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով տնօրենների «ժառանգականության» հարցին։ «Տնօրենների ընտրության կարգ գոյություն ունի, եթե հավակնորդներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն, հանձնում են հավաստագրման քննությունները, ստանում են հավաստագիր, մասնակցում են մրցույթին, […]

Բախշյանին զարմացնում են քննադատական երանգները. ինչով է լավը 12-ամյա պարտադիր կրթությունը

«Ես հետևել եմ երեկվա քննարկմանը, և ինձ շատ զարմացնում են որոշ քննադատական երանգներ, և կարծում եմ, որ այդ օրենքի էության մեջ չեն մտել այդ մարդիկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ խոսելով «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության մասին, որով 12-ամյա կրթությունը դառնալու է պարտադիր:  Բախշյանը կողմ է այս փոփոխությանը, որովհետև կարծում է, […]

Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում. Բիշարյան

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին ՕԵԿ-ը դեմ է, քանի որ դրանով պարտադրվում է 12-ամյա կրթությունը և առաջարկում է նախագիծն անժամկետ հետաձգել: «Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում, պետք է գնա՞, Կառավարության թույլտվությունը վերցնի՞, որ ամուսնա»,-Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց Հեղինե Բիշարյանը: […]

Կրթության նպատակը դարձել է ոչ թե կրթություն ստանալը, այլ քննություն տալը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կողմ է կրթական համակարգում բարեփոխումներ անելու գաղափարին, սակայն, միևնույնն է, հարցեր ունի նախագծի հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին։ Այս մասին նա նշեց այսօր Կրթության մասին օրենքի քննարկման ժամանակ, որը նախատեսում է տասներկուամյա կրթությունը դարձնել պարտադիր: Պատգամավորը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ էլ վառ փոփոխություններ էին ակնկալվում, սակայն այդ […]

«Ոչ էն է ինձ պետք, ոչ էն, մի երկու հատ ջիպ ունենամ, մի հատ բնակարան». այսպես են մտածում

«Թվում է, թե ամենահեշտ, դյուրըմբռնելի օղակն է դպրոցը, բայց այն նուրբ օրգանիզմ է»,-այսօր Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ նոր օրենքով առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր: Սահակյանը նշեց, որ այս օրենքի ու ընդհանրապես կրթության համակարգի ու բարեփոխումների մասին խոսելիս պետք է հիշել այն ժամանակները, երբ […]

«19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա»

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, սակայն համոզված է, որ այն չի կարող հաջողության հասնել: «Գսղափարը լավն է, իրականացնելն այսօրվա վիճակով անհնար է, ավագ դպրոցի ներդնումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե […]

Լրջագույն փոփոխություն. 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր

Կրթական լրջագույն փոփոխություններից մեկը: Այսպես Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց  «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը: Նախարարը նշեց, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքցիների համար սահմանված է կրթական նվազագույն մակարդակ, որը հիմնական կրթության մակարդակն է, սակայն Սահմանադրությունը թույլ է տալիս պարտադիր կրթության շեմն ավելի բարձրացնել: «Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին ՀՀ-ում ամրագրել նվազագույն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի