16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տոքսիկ աճ: Թվերը լավատեսական չեն

Իշխանությունները շարունակում են երկրի բնակչությանը անցած տարվա տարբեր տնտեսական ցուցանիշներով «տպավորելու» քաղաքականությունը։ Խնդիրն այն է, որ 2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,8 տոկոս, և, ըստ այդմ, Փաշինյանը պարբերաբար տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող տվյալներ է հրապարակում։ Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանի հրապարակած թվերն այնքան էլ լավատեսորեն չեն կարող տրամադրել մարդկանց, քանի որ այդ աճը […]

Ոչ մի դրական մեսիջ․ ԱԺ ղեկավարության ցուփցվանգի պատճառը դեսպաններն են. Հրապարակ

Ազգային ժողովի նախագահի եւ ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում  հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։ Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որեւէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել եւ գրեթե ոչ մի դրական […]

«Իմ Քայլը» հաղթանակը նշել է երեկոյան խնջույքի սեղանի շուրջ. Հրապարակ

Մենք տեղեկացանք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվե անցկացնելու որոշումը, որը երեկ անցկացրեցին Ազգային ժողովի նիստում այնպիսի ցնծագին մթնոլորտ է ստեղծել Իմ քայլում, որ որոշել են իրենց հաղթանակը նշել երեկոյան խնջույքի սեղանի շուրջ: Իշխանությունը մեծ կազմով Տերյան 105/1 հասցեում Էդուարդ Աղաջանյանին պատկանող Ֆերմատա ակումբում նշել է երեկվա հաղթանակը: Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել, որ նույն […]

Հրայր Թովմասյանը վարչապե՞տ. Իշխանությունը մտահոգ է. Իրավունք

«Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, եւի ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի: «Իրավունքի» տեղեկություններով՝ նույն «Իմ քայլի» շարքերում կան մտահոգություններ, որ այս սցենարը «հորով-մորով» անելու դեպքում իրենք քաղաքականություն են վերադարձնում Հ. […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ․ Արթուր Վանեցյան

Երեկ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ Վանեցյանն ասել է, որ այդ գործը չէր կոչի «Ռոբերտ Քոչարյանի գործ», քանի որ «Մարտի 1-ի գործ» ասելիս հասկանում է, որ պետք է առաջնահերթությունը տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների […]

ՀՀ նախագահը հասկացրել է՝ չի վավերացնի. Փաշինյանն էլ զանգել է Արարատ Միրզոյանին. Հրապարակ

Նախորդ օրը կայացած Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումն անցել է բավականին ծանր մթնոլորտում: Չնայած տարածված հաղորդագրության անշառ տեքստին, Արմեն Սարգսյանն առանց ավելորդ «սեթեւեթանքի» Փաշինյանին ասել է` նման հակասահմանադրական օրենք պատրաստ չեմ վավերացնել՝ հետագայում խնդիրներ կարող են լինել, եւ հորդորել է հետ կանգնել այդ նախաձեռնությունից, որովհետեւ միջազգային կառույցներից լուրջ ահազանգեր են ստանում, այդ թվում եւ` ուղիղ զգուշացումներ, […]

Միքայել Մինասյանին հանդիպել եմ Փաշինյանի հանձնարարությամբ. Վանեցյան. Ժողովուրդ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ։ Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն ի վերջո հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն այդպես էլ փակագծեր չբացեց։ «Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, […]

Դահիճը որոշել է կտրել Սահմանադրության գլուխը. Հրապարակ

Երեկ խորհրդարանում ծանր մթնոլորտ էր։ Իմքայլականները, որոշները առանց պատշաճ հագուկապի՝ ջինսով, բոթասներով ու սվիտերներով, այլայլված աջուձախ էին վազում, ներսուդուրս անում, պատերի տակ փսփսում։ Ակնհայտ էր, որ ինչ-որ դավադրության են պատրաստվում՝ քաջ գիտակցելով կամ որոշներն առհասարակ չգիտակցելով, որ դրանով դեմ են գնալու իրենց խղճին, բարոյականությանը, պետությանն ու Սահմանադրությանը։ Նրանց դեմքերին նայելով այնպիսի տպավորություն կարելի էր սանալ, […]

Զգուշացեք: Իշխանության թիրախում ընդդիմադիրների հեռախոսներն են. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները մարդկանց հատուկ խումբ է ձևավորել, որոնց գործառույթը պետք է լինի իրենց թիրախում գտնվող ընդդիմադիր հայացքներ ունեցող, Նիկոլ Փաշինյանի և  նրա կառավարության անդամների քայլերին դեմ արտահայտվող անձանց՝ քաղաքական-հասարակական գործիչների, տնտեսվարողների, լրագրողների, առհասարակ՝ ակտիվ գործունեություն ծավալող անձանց հեռախոսները, այսպես ասած՝ որևէ ձևով թռցնելը:  Նպատակը՝ մուտք գործել հեռախոս և ձեռք բերել իրենց ցանկալի տեղեկատվությունը: Ազգային […]

«Կռուտիտներ»: Քանդված մայթերը սալիկապատելու փոխարեն քաղաքապետը նորոգելու է շատ լավ նորոգված թաղապետարանի շենքը. Հրապարակ

Երեկ «Հրապարակը» տեղեկություն ուներ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 31-ի կարգադրությամբ մայթերի սալիկապատման համար նախատեսվող գումարն ուղղել է Կենտրոն թաղապետարանի շենքի վերանորոգմանը։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, Հայկ Մարությանի ընկեր Ավետ Պողոսյանը, հարցը լսելով, ասել էր, որ հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ առաջարկել էր ուղղել գրավոր։ Նույնը եւ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Ապա մեր հոդվածի հրապարակումից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի