12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ծանուցում է ուղարկել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու եւ քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ ՀՀ քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ Վիգեն Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն, ստանալով պատասխանը, դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների […]

Իշխանական խաղերը չեն հանդուրժում․ Սիսիանում ակցիաներ կանեն․ «Հրապարակ»

«Սիսիանում երեկ տեղի ունեցած ծեծի պատճառով՝ կրքերը չեն հանդարտվում. սիսիանցիները վճռական են տրամադրված եւ չեն հանդուժում իշխանական խաղերը՝ պատրաստվելով բողոքի ակցիաներ անել` ընդդեմ ՀՀ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի:  Սիսիանցիները ոչ միայն չեն ներում ԺՊ-ի կողմից 70-ամյա տարեց քաղաքացուն ծեծելու հանգամանքը, այլ նաեւ այն, որ իշխանական քարոզչամեքենան լծվել է նրա մերժելի արարքն արդարացնելու […]

Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին․ Հրապարակ

«Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան […]

Մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 16-ի նիստին ներկայանալու հարցը, շատ երկար չի տեւել: Ներկա չեն եղել Սիփան Փաշինյանն ու Արեն Մկրտչյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարդացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նամակը, ապա` իրենց պատասխանը նամակին, հարցրել է` համաձա՞յն եք այսպես պատասխանելուն, ասել են` «նորմալ է, բայց […]

Պատահական ոչինչ չի լինում․ ինչ է ուզում առաջին նախագահը. Փաստ

«Ընդունենք, թե չընդունենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն փաստ է, որ նա «հենց այնպես» որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ նախօրեի հոդված-հայտարարությունը փոքր-ինչ տարբերվում է լևոնտերպետրոսյանական ոճից և որոշակի շտապողականության նշաններ են երևում:  Ըստ այդմ, հայտարարության բովանդակության հետ մեկտեղ հետաքրքիր է նաև այդ հայտարարության պահը։ Առաջին նախագահը խոսում է […]

Կարևորը տնտեսությունն է, ոչ թե ազգաբնակչության առողջությունը․ Հրապարակ

«Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աշխարհը դեռ շոշափելի արդյունքներ չի արձանագրում, իսկ համավարակի ճիրաններում հայտնված երկրների տնտեսություններն աչքի առաջ փլուզվում են։ Կործանվում է հարյուրամյակների ընթացքում ստեղծված համաշխարհային էկոնոմիկան։ Վարակն ինքնին այնքան մահեր չի բերելու իր հետ, որքան տնտեսական անկում եւ ճգնաժամ։ Դա է պատճառը, որ ավելի ու ավելի լսելի է դառնում այն անձանց տեսակետը, որոնք ասում […]

Գազի գինը կբարձրանա․ Ժողովուրդ

««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված հայտի՝ ընկերությունը նախատեսում է բնական գազի գինը բնակչության համար բարձրացնել 36 տոկոսով: Մասնավորապես, ընկերությունն առաջարկում է 2020 թվականի հուլիսի 1-ից ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական […]

Պատգամավորներն անտեսում են հակահամաճարակային միջոցառումները․ Հրապարակ

«Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։ Բոլորը մոտենում ու նույն բարձրախոսից են ելույթ ունենում, ինչը չէր ախտահանվում և կարող է […]

Ռեժիմը հարձակվում է․ Հրապարակ

«Կորոնավիրուսի դեմ պայքարն ուշագրավ դրսեւորումներ է ստանում։ Նախ խոսքի ազատությունը սահմանափակեցին, ապա որոշեցին, որ ցանկացած անձի կյանքն ու տեղաշարժերը, շփումներն ու կապերը պետք է բացահայտեն։ Հետո որոշեցին, որ մահացածներին չպետք է հերձեն։ Հետաքրքիր է, թե հաջորդիվ ինչ ուշագրավ մտքեր կծագեն իշխանությունների գլխում, ինչպես են նրանք պատկերացնում պանդեմիայի դեմ պայքարը։ Մի բան պարզ է, որ այն […]

Հերթը Սերժ Սարգսյանինն է․ հանձնաժողովն ուշքի չի գալիս․ Հրապարակ

«Մենք գրել էինք, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հրավիրել էր ԶՈւշտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ «հարցաքննության», սակայն նա մերժել էր՝ գրավոր պատասխան հղելով։ Հանձնաժողովը դեռ ուշքի չի եկել այդ մերժումից, եւ հատկապես այդ փաստը ծանր է տանում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մեր աղբյուրը հաղորդեց, որ ծանուցագիր կուղարկվի նաեւ Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի