07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյան-Ալիև հանդիպումը կլինի մայիսի 14-ին

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։ Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ «Նախագահ Միշելը շարունակում է […]

Ցավոք շատերը չհասկանալով անտեսեցին, և 2018-ին տրվեցին օտարի սադրանքներին…Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհում կան տարբեր ստորագրություններ, բայց այս մեկը տարբերվում է դրանցից: Այս ստորագրությունը հայի Հաղթանակի, ինքնության, հպարտության, հզորության և ապագային միտված ստորագրություն էր: Ցավոք շատերը չհասկանալով անտեսեցին, և 2018-ին տրվեցին օտարի սադրանքներին… Անձամբ ինձ մոտ կա վստահություն, որ Հայ ժողովրդի մեջ կան հայամետ ու հայակենտրոն, Ազգին նվիրված քաջորդիներ ովքեր […]

«Մտադիր ենք միջոցներ ձեռնարկել». Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Lider Haber» TV-ի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Այս կարգավորման գործընթացում մենք որոշ ժեստեր արեցինք։ Մեր նպատակը մի կողմից, Հայաստանի հետ կարգավորման հարցում որոշ քայլեր անելը, մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության բանակցություններին […]

Նեմեսիսի հուշարձան լինելու է, Հայկական Նյուրնբերգ լինելու է, հայկական ոգին վերածնվելու է, համոզված է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծում է՝ ազգային միասնությունից, պատմական, գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից մեզ զրկելու փորձերը անհաջողության են մատնվելու։ «Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։ Հենց հասան դրան՝ այլեւս մենք դադարելու ենք Մարդ հանդիսանալ։ Մարդն առանց ազգային հիշողության ու ստեղծագործական մտքի վեր է ածվում անասունի։ Նրանք մեզ ուզում են անասուն դարձնել։ Ընտրությունը մերն է՝ Մարդ մնա՞լ, թե՞ դառնալ «30 արծաթանոց» անասուն։ Նեմեսիսի հուշարձան լինելու է։ Հայկական Նյուրնբերգ լինելու է։ Հայոց ոգու հարություն լինելու է։ Հայկական Արցախ լինելու է։ Հայաստանի Հանրապետություն լինելու է»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։

Նեմեսիսի հուշարձան լինելու է, Հայկական Նյուրնբերգ լինելու է, հայկական ոգին վերածնվելու է, համոզված է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծում է՝ ազգային միասնությունից, պատմական, գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից մեզ զրկելու փորձերը անհաջողության են մատնվելու։ «Մեր թշնամիները մեզ ուզում են զրկել ազգային միասնությունից, պատմական-գենետիկ հիշողությունից ու ազգային ստեղծագործական մտքից։ Հենց հասան դրան՝ այլեւս […]

Միասի՛ն կասեցնենք պետականության անկումը»․ Զոհված զինծառայողների ծնողները հասարակական ու քաղաքական բոլոր ուժերին կոչ են անում միանալ իրենց պայքարին

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարել է ակտիվ պայքարի փուլ մտնելու մասին․ «Հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրեր և եղբայրներ, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և […]

Թուրքիան Հայաստանից պահանջել է քանդել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», – ասել է Չավուշօղլուն։

Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, […]

Շուշին պիտի ազատագրվի․ Սասուն Միքայելյան

«Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել էր Եռաբլուր։ Նա նախապես պնդեց, որ քաղաքական հարցերի չի պատասխանելու։ «Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից […]

Փաշինյանն ու Ալիևը շաբաթվա վերջին կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրում է Financial Times-ը, այս մասին հայտնել են քաջատեղյակ պաշտոնյաները։ Պարբերականը վկայակոչել է երեք աղբյուրի, ըստ որոնց՝ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված