05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուղղակի բացառված է, Հայաստանն անվերջ հայտարարել է՝ դա կարմիր գիծ է. Մհեր Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարած միջանցքի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանը հիմա էլ է պատրաստ ապաշրջափակմանը, ինչը, նրա կարծիքով, կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։

Խոսելով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, թե միշտ եղել է մի եզր, երբ միջանցքը շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։

«Բայց նաև շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցք, իմ կարծիքով, այլ վերաբերմունք կամ ցանկություն ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես երկրորդ տարբերակի հետ կապված տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա ուղղակի բացառված է», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանը պնդեց՝ Հայասանը միշտ պատրաստ է խոսել տրանսպորտային հաղորդակցության մասին, բայց միջանցքների մասին՝ ոչ։

Նա ասաց՝ Հայաստանն անվերջ հայտարարել է՝ միջանցքի հարցը կարմիր գիծ է։

«Չի քննարկվել նման հարց, ես չեմ կարծում, որ կկազմակերպվեր եռակողմ հանդիպում ու նորից այդ հարցը կբարձրացվի, որովհետև առնվազն անիմաստ է, որովհետև մենք չենք քննարկի նման հարց», – անդրադառնալով առաջիկայում կայանալիք իր, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ հանդիպմանը՝ ասաց փոխվարչապետ Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ