03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է Սերժ Սարգսյանն իրեն նման ճոխություն թույլ տալիս. 168 Ժամ

Երեք օր է՝ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը դարձել է բոլորի քննարկման առարկան. քաղաքական գործիչները, մամուլը, փորձագետներն ու մյուսները խոսում են այդ մասին, գնահատում են առանձին հատվածներ, վերլուծություններ ու կանխատեսումներ են անում դրա հիման վրա: Դա, թերևս, նորմալ է այն առումով, որ Սերժ Սարգսյանն այնքան հազվադեպ է հրապարակային ելույթներ ունենում, որ նրա ելույթները գոնե […]

Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ-ն, աջակցելով Հայաստանին, սպառնալիք է Ադրբեջանի համար

Պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուկրաինացի պաշտոնակից Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Այդ ընթացքում Դավութօղլուն ժամանակ անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքները ռուսական սպառնալիքի տակ են ու ավելացրել է. «Իրականում Ադրբեջանը նույնպես […]

ՀՅԴ-ն թաքնվում է «բազառների» վարագույրի հետևում /վիդեո/

«Հայ հեղափոխական դաշնակցությանը ճանաչում եմ սփյուռքից: Նրանք համաժողովրդական քայեր երբեք չեն արել:  Դաշնակները միշտ փորձել են հաճո լինել իշխանությանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլսահայ վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Հացպանյանը գտնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան հենց դաշնակցականներին է հարմար: Սարգիս Հացպանյանը փաստում է, որ ՀՅԴ-ն ժողովրդի աչքերին չի կարող նայել, քանի որ իր գոյության 125 ամյա պատմության մեջ` […]

Պուտինի տե՞քստն էր /վիդեո/

Սերժ Սարգսյանի ելույթն ուղերձ էր հանրությանը, քննարկելով նախագահի ծրագրային ելույթը նշել է  ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Կուսակցությանն ուղղված էր միայն հետևյալ խոսքը. «Այո, մենք Սահմանադրություն ենք ընդունել, այո՛, մենք ունենալու ենք նոր քաղաքական ու իշխանական համակարգ, բայց ամենակարևորն այն է, որ մենք ունենք ընթացիկ կառավարման խնդիրներ: Մենք ունենք այժմեական հարցեր և պետք չէ մտածել միայն […]

Ումից սկսել

Արդյո՞ք համակարգը կգնա կադրային ջարդի կամ այսպես ասած, «սեփական մոլախոտերի» հեռացման ճանապարհով ցույց կտա ժամանակը, ամեն դեպքում հասարակ քաղաքացին հենց այս հարցի պատասխանն է փնտրում: Իհարկե, Սերժ Սարգսյանը գեղեցիկ շարադրված տեքստերի միջոցով հանրությանն առավել վառ մեսիջներ հղեց, բայց հանրությունը ավելի քան երբևէ արագ արդյունք է ակնկալում, բայց ոչ թե տնտեսական աճի կամ քաղաքական համակարգի դեգրադացման […]

ԼՂ հակամարտության հարցում Մինսկի խումբը կողմերի համար ընդունելի միակ ձեւաչափն է․ ԱՄՆ պետդեպ

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը եւ «Ամերիկայի ձայն»-ը համատեղ հարցում է ուղարկել ԱՄՆ պետդեպ, որում հարցրել են ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի չընդունման հարցում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի դերի մասին, գրում է  Contact.az-ը։ ԱՄՆ պետդեպից մասնավորապես պատասխանել են․ «ԱՄՆ-ը հարգանքով է մոտենում Լեռնային Ղարաբաղի մասին տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպություններում հարց բարձրացնելու Ադրբեջանի իրավունքին: Մինսկի խումբը բանակցությունների համար կողմերի ընդունած միակ ձևաչափն […]

Թույլ տվեք այդ տղան մտնի իր գործի մեջ. Լարիսա Ալավերդյանը՝ Արման Թաթոյանի մասին

«Ես դեմ եմ, որ նոր պաշտոն անցնող մարդու նկատմամբ սկսում են կասկածներ ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջ պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի համար ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի ընտրությանը: «Թույլ տվեք այդ տղան մտնի իր գործի մեջ։ Փորձեք դրականորեն լինի քննադատությունը, օժանդակությունը: […]

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի քրդերի դեմ ուղղված հրետակոծություները

Ֆրանսիան կոչ է արել Թուրքիային դադարեցնել հրետակոծությունները՝ ուղղված  Սիրիայի  «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) դիրքերին, գրում է Ermenihaber.am-ը: «Haberler» լրատվակայքի իրազեկմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: «Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում Հալեպի և Սիրիայի հյուսիսում վատթարացող իրավիճակի կապակցությամբ և Թուրքիային ու Սիրիայի կառավարական զորքերին […]

«Երբևէ որևէ մեկը նման բան չի հայտարարել». Գագիկ Մելիքյան

Այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ երբևէ որևէ մեկի կողմից չի եղել հայտարարություն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքական գործընթացներից: Գ. Մեիքյանը պատասխանելով հարցին, թե  Սերժ Սարգսյանի ելույթն արդյո՞ք խոսում է այն մասին, որ նա չի պատրաստվում հեռանալ 2018 թվականին սպասվող նախագահական ընտրություններից հետո.  «Որևէ մեկը երբևէ […]

Էրդողանն Ադրբեջանում կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ նրա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստը: Ինչպես նշում է թուրքական մամուլը, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնան նաեւ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվում է նաեւ, որ Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում է նաև մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի