14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ամեն մի զոհը, մեր զոհն է. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը:

Ինչպես հաղորդում է CNNTurk լրատվական ծառայությունը, Դավութօղլուն տեղեկացրել է, որ Անկարան ուշադրությամբ հետևում է շփման գծի ռազմական գործողություններին: Վարչապետը հայկական զինուժին մեղադրել է հարձակումներ իրականացնելու մեջ:

Նա հերթական անգամ փորձել է հավաստիացնել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին:

«Մենք 78 միլիոն ժողովրդով Ադրբեջանի հետ ենք ու նրա կողքին ենք լինելու մինչև օկուպացված հողերի հետ գրավելը: Սիրելի Ադրբեջանի ամեն մի զոհը մեր զոհն է: Ողջ աշխարհը պիտի իմանա, որ Թուրքիան մնալու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված՝ ընդդեմ Հայաստանի ագրեսիայի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ