22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ հետախույզը Ադրբեջանին տեղեկատվություն է վաճառել

Պետական դավաճանության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին  տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մ.-ն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել […]

Իլհամ Ալիևը Թուրքիայում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը հանդիսացող Բոդրում ծովափնյա քաղաքում 13 մլն եվրո արժողությամբ հյուրանոց է գնել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «emlaktasondakika.com» լրատվական կայքի` 17.000 քմ տարածք զբաղոցնող հյուրանոցը գտնվում է Բոդրումի Յալըքավաք շրջանում: Նշվում է, որ 5 աստղանի հյուրանոցը բաղկացած է 145 համարից: Հունական Կալիմնոս և Լերոս կղզիների տեսարանով հյուրանոցը կարող […]

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Կորեայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մարտի 10-ին հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Յունգ-մին Նոի հետ: Պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Յունգ-մին Նոին՝ Կորեայի Հանրապետություն այցի հրավերի համար եւ հույս է հայտնել, որ հայ-կորեական հարաբերությունները կշարունակեն զարգանալ խորհրդարանների միջեւ սերտ համագործակցության արդյունքում: Իր խոսքում […]

Ակնկալում եմ հետևողական ու սրտացավ վերաբերմունք քաղաքի հանդեպ. Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին ներկա են եղել աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, առևտրի և սպասարկումների վարչությունների բոլոր աշխատակիցները, ինչպես նաև ոլորտների պատասխանատուները: Խորհրդակցության շրջանակում ներկայացվել է վարչությունների կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Անդրադառնալով արտաքին ձևավորման և գովազդի վարչության գործառույթներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշ դիտարկումներ է կատարել ոլորտում նոր մշակույթի ձևավորման հետ կապված: […]

Վարչապետը նոր ավագ օգնական ունի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի ավագ օգնական, տեղեկացնում է Կառավարության կայքը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական»,-նշված է որոշման մեջ: Նշենք, որ Հակ Մարտիրոսյանը քաղաքագիտության դոկտոր է, Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների […]

Անձն ու տանձը. Ժամանակ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարկային չարաշահումներին վերաբերող հարցին, երբ փոխանակ մեծ բիզնես ունեցողներից հարկեր գանձվեն, ՓՄՁ-ներից են գանձվում, պատասխանեց. «Բացարձակապես կապ չունի անձը տանձի հետ, եթե մենք խոսում ենք չարաշահումների մասին, ապա խոսում ենք ամբողջ դաշտի չարաշահումների մասին, չի կարելի ասել` խոշորը շատ է անում, փոքրը` քիչ»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Թուրքիայի սահմանների վերահսկողությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրահանձնաժողովի քարտուղար Ժան-Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո հայտարարություններ է արել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող միջոցառումների և թուրք-սիրիական սահմանի վերահսկողության վերաբերյալ, գրում  է Ermenihaber.am-ը: Ստոլտենբերգը հայտարարել է, որ Էգեյան ծովով փախստականների հոսքերը վերահսկելու նպատակով էգեյան ջրերում ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի 5 նավերի թիվը շուտով կավելացվի: Ստոլտենբերգը նշել է, որ ուղարկվելիք նավերը […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Նարիշկինի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎխորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ Սերգեյ Նարիշկինի այցը և մասնակցությունը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական ռազմավարական և բարեկամական հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես […]

Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ. քաղաքագետ

Վերջին օրերին սահմանում վիճակն ավելի է սրվել: Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի՝ սա հատուկ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը ու արդեն, մեղմ ասած, զարմանալի չէ: ‹‹Ադրբեջանի վերջին երեք տարվա մարտավարությունն է սա:  Ուզում են ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ: Ադրբեջանը չի ուզում առիթը բաց թողնել, որ ցույց տալ, թե ինքը դժգոհ է բանակցային գործընթացից:   Ադրբեջանցիների […]

Գյուղացին ոռոգման ջուրը պետք է ստանա ժամանակին. ՀՀ վարչապետ

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված