17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի կշտամբանք չկա, ես ինչ ասել եմ, ասել եմ շատ հրապարակային. Շարմազանով (վիդեո)

«Ոչ մի կշտամբանք չկա, ես ինչ ասել եմ, ասել եմ շատ հրապարակային ու ավելացնելու բան չունեմ, խնդիրը սպառված եմ համարում»,-խորհրդարանում նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով պատագմավոր Տիգրան Ուրիխանյանի արած հայտարարությանը, թե  Շարմազանովն իրենից ներողություն է խնդրել, սակայն հրապարակային չի ասել այդ մասին, և ինքը դեռ սպասում է դրան:

«Քաղաքական վերմակով ծածկում են»

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Հալեպահայերի զոհվելու կապակցությամբ խոհանոցային մակարդակի մեկնաբանություններ անողները պետք է իմանան, որ Հալեպը բաժանված է երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան: Առաջինն այսպես կոչված ապստամբների վերահսկողության տակ է, երկրորդը՝ կառավարական զորքերի: Օդից ռմբակոծվում և հողին է հավասարեցվում Արևմտյան Հալեպը, որտեղ քրիստոնյաների, մանավանդ հայերի ներկայությունը մոտեցել է զրոյի: Օդից […]

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Յուրի Խաչատուրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում: Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին […]

«Հներն արդեն ալերգիա էին առաջացնում»

Նոր կառավարություն ձեւավորելու նպատակը մեկն է եղել՝ գտնել նոր մարդկանց, թեկուզ  միայն նրա համար, որ նոր են. հներն արդեն ալերգիա էին առաջացնում: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը: Վերջինս շեշտեց՝ կառավարությունում փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ քաղաքական իշխանության համակարգի վարկանիշը բավական ցածր էր. «պարզ է, որ կառավարության, Ազգային ժողովի եւ […]

Վյաչեսլավ Վոլոդինը`ՌԴ Պետդումայի խոսնակ

Յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Է ընտրվել Վյաչեսլավ Վոլոդինը: Նա մինչ այդ զբաղեցնում Էր ՌԴ նախագահի վարչակազմի առաջին փոխղեկավարի պաշտոնը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Վոլոդինի թեկնածությանը կողմ է քվեարկել Դումայի 404 պատգամավոր: Պետդումայի խոսնակի պաշտոնում Վոլոդինին առաջադրել Է խորհրդարանում մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը: Քվեարկությունն անցկացվել Է այլընտրանքով. կոմունիստներն առաջադրել Էին իրենց թեկնածուին՝ Դմիտրի Նովիկովին: Պետդումայի նախագահի […]

Արտառոց բան չկա դրա մեջ. ՀՅԴ-ը դժգո՞հ է Շիրակի մարզպետից

«Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմաններ, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Անդրադառնալով իրենց պորտֆելների փոփոխությանը` Ռուստամյանը նշեց, որ իրենք  պորտֆելի թվի, տեսակի որևէ հարց երբեք չեն դրել: Խոսելով բոնուսների […]

«Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի»

«Թող ընդդիմությունն իր դժբախտություններում ԿԸՀ–ին չմեղադրի, եթե չի կարող անգամ ինքն իրեն կառավարել»,-այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Նա նկատեց՝ իշխանություններին մեղադրողների թվում է 80 հազար ձայն հավաքած կուսակցությունը, որի խմբակցությունը հիմա մասնատվել է՝ նկատի ունենալով «Ժառանգությանը»: Մեղադրում է մեկ ուրիշ ուժ, որը հավաքել է 30 տոկոս, բայց բառացիորեն մի շաբաթում կարողացավ […]

Պուտինի՝ երիտասարդ տարիքի լուսանկարը «պայթեցրել է» համացանցը /ֆոտո/

Համացանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երիտասարդ տարիների լուսանկարը։ Այն անմիջապես բուռն քննարկումներ է առաջացրել օգտատերերի շրջանում՝ Պուտինը լուսանկարում խիստ համեստ տեսք ունի։ Լուսանկարում Պուտինի կողքին նրա՝ արդեն նախկին կինն է՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնան։ Օգտագերերին հատկապես գերել է Պուտինի անմեղ տեսքը։

Արտահերթ նիստ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաստաթղթով […]

Բաքուն ակտիվանում է

ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրությունն արձանագրում է, որ «տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 4000 կրակոց»: Հաղորդագրությունում երկու «դրվագ» կարելի է առանձնացնել. առաջին, ֆիքսվում է, որ նախորդ գիշեր ինտենսիվ կրակ է եղել, այդ թվում՝ ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներից (500 կրակոց), ինչը ցույց է տալիս, որ նախորդ շաբաթների համեմատ կրակահերթերի թիվն էապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի