09 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խ. Քոքոբելյանն` Անուշ Սեդրակյանի հեռանալուց

«Անուշ Սեդրակյանն ինքն է կայացրել այդ որոշումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված օրերս կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունը լքելը: «Վսահեցնում եմ ձեզ, որ խորին հարգանք ունեմ Անուշ Սեդրակյանի նկատմամաբ, շնորհակալ եմ նրան իր կատարած ծանր աշխատանքի համար։ Ամենածանր օրերին […]

Շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն. Խ. Քոքոբելյան

«Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ։ Ընդդիամդիր դաշտում գործող չկա գրեթե որևիցե քաղաքական ուժ, որը մեզ հետ բանակցած չլինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերում այս դաշտում գործող ցանկացած գործընկերոջ։ Բայց մենք դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք, դա նորություն չէ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ […]

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ նախագահը

Դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը նախ հետեւել են քառօրյա նիստերի աշատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, […]

Մի զարմացեք, որ գալիս է, իր իրավունքն է՝ կգա, թե ոչ. Շարմազանովը՝ Ծառուկյանից

«Քաղաքական գործընթացների հետ կապված, մշակույթի ու կանոնների հետ կապված իմ դիրքորոշումը մնում է ուժի մեջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին: Նա պնդում է, որ ՀՀԿ-ն քաղաքական չարիք է դիտարկել ոչ թե անձին, այլ երևույթին։ «Մենք երբեք անձին […]

Հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումն անուղղակիորեն առնչվում է նաև Արցախին

«Հայ–ռուսական միավորված զորախմբի ստեղծումը մինչեւ այս տարվա ապրիլը գոյություն ունեցող հավասարակշռության խախտումը վերացնելու փորձի մի մասն է», –   այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետը շեշտեց՝ Հայաստանն անվտանգության այլընտրանք  չունի։ «Եվրամիությունը մեր անվտանգությունն ապահովում է ՆԱՏՕ–ի միջոցով, իսկ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, վերջ։ Գործող անվտանգության համակարգն ուրիշով փոխարինել հնարավոր […]

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ըստ թուրքական «Yenimeram.com.tr» լրատվական կայքի` Յըլդըրըմը դեկտեմբերի 5-ից 7-ը Մոսկվայում և Կազանում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Առաջին անգամ վարչապետի պաշտոնում Ռուսաստան այցելող Յըլդըրըմը մեկնել բավական պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ, որոնց թվում կան մի շարք նախարարներ, պատգամավորներ ու գործարարներ: Յըլդըրըմին կհյուրընկալի Ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի […]

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ կուսակցության նախկին լիդեր Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն: «Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձևաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»,- հայտարարեց նա: Հիշեցնենք, որ […]

Ես ոչ մեկից չեմ նեղանում. Մհեր Սեդրակյան

«Ես ոչ մեկից չեմ նեղանում: Չէի ուզում, չէի գալիս»,-այսօր խորհրդարանում լրագրողների հարցին, թե արդյոք որևէ մեկից նեղացած էր, որ երկար ժամանակ բացակայում էր նիստերից, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե իրավապահները խուզարկել պատգամավորի բնակարանը, նա շեշտեց. «Իմ բնակարանը ոչ մեկը չի խուզարկել»: Լրագրողները նաև հետաքրքրվեցին որդուն պատգամավոր դարձնելու իր մտադրության մասին, ինչին ինքն արձագանքեց, […]

Նախագահը շնորհավորել է ՀԲԸՄ-ին՝ հիմնադրման 110-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: «Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, […]

«Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը դրական պատասխան կտա ժողովրդին»

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը ցանկանում է տեսնել Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականության մեջ՝ որպես ԲՀԿ ղեկավար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում  ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Քաղաքական խորհրդի նիստի ժամանակ  պարոն Ծառուկյանի տան առջև հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել և հորդորում էին, պահանջում, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա: Այդ հավաքին մասնակցել է նաև պարոն Ծառուկյանը, շփվել քաղաքացիների հետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի