30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը հանձնարարել է

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչև օրակարգին անցնելը մի քանի հանձնարարական: Այսօր հանձնարարականների թիվը մի քիչ շատ է: Սոցիալական ոլորտի վերաբերյալ – Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք  կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի  կարիքավորին, […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, […]

Ես իշխանական նախագիծ չեմ, ՀՀ 1-ին, 2-րդ և գործող նախագահն ինձ չեն ուղղորդում. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օյանյանը ֆեյսբուքյան հանրագրում պատասխանել է իր անձի հետ կապված շատ հարցերի. «Սիրելի՛ հայրենակիցներ Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին: 1. Քաղաքական գործունեություն Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը. – Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ: Սպային վայել բարձր պատասխանատվությամբ […]

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ. Anadolu

Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի ընդհանուր հրադադար նախատեսող ծրագրի շուրջ համաձայնության են եկել: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ընդունված ծրագրի համաձայն Հալեպի արևելյան հատվածում հրադադարի հաստատումից հետո Սիրիայի ողջ տարածքում նախատեսվում է հրադադար հաստատել: Հրադադարը պլանը ներկայացվելու է մի կողմից Սիրիայի կառավարությանը և նրան աջակցող տարբեր խմբավորումներին, մյուս կողմից` […]

«Բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված Արցախի Ազգային ժողովի ընտրությունների 25-րդ ամյակին: ՀՀ ԱԺ փոխխոսնակը հանդես է եկել ելույթով և կարևորել երկու հայրենական պետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը և հայության բոլոր հատվածների միասնականությունը: ‹‹Հարգելի քույրեր և եղբայրներ, այսօր […]

Բարդ ժամանակներ են սպասվում. Առավոտ

ՔաղաքագետՏիգրան Աբրահամյանը երկրորդում է նախագահին: -Ապրիլյան քառօրյա պատե­րազմը էականորեն փոխեց իրադրությունը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարների մասով: Ապրիլից մինչ օրս էլ սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է: Բաքուն շարունակում է խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատա­րումից: Եթե փորձենք ամփոփել` 2016-ին ի՞նչ արդյունքներ ամ­րագրեցին հայկական եւ ադրբե­ջանական կողմերն իրենց հա­մար ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: -2016-ի ապրիլին […]

Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին. Լևոն Տեր Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաննը ilur.am կայքում ներկայացրել է մի քանի պարզաբանումներ համագումարի ընթացքում հնչեցրած արձագանքներին ի պատասխան: ՀՀ առաջին նախագահը նշում է. «Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին, և դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն […]

«Ամեն ինչ բարդել ընդդիմության վրա դարձել է քաղաքական կատեգորիա» (վիդեո)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսացության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանի խոսքով միամտություն կլինի ասել, թե 2016 թվականին ձեռքբերումներ ենք ունեցել. «Բարդ տարի էր, տեղի ունեցան իրադարձություններ նախորդ տարվա ընթացքում, որոնք ցանկալի չէին, խոսքն ապրիլյան պատերազմի մասին է: Լուրջ դրական արձագանք, որ եղել է 2016-ին, իմ գնահատմամբ` չի եղել, բայց կարո՞ղ էինք ունենալ, անել ավելի, իհարկե»,-Henaran.am-ի հետ […]

Կապիկանալը առանձնահատկություն է. Իրավունք

Ամանորյա եռուզեռն արդեն սկսվել է: Մեծից փոքր, պաշտոնյա, շարքային քաղա­քացի պատրաստվում են Նոր տարուն: Հետաքրքիր է` ինչպես է տոնում Ամանորը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:  -Տիկին Հովհաննիսյան, որն է տարվաձեռքբերումը: -Աշխատանքային ոլորտում որպես ձեռքբե­րում կցանկանայի նշել պրոբացիոն պետական ծառայության ստեղծումը, ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծի ընդունումը, պետական ծառայությունների մա­տուցման միասնական գրասենյակների ստեղծու­մը եւ այլն: -Տարվա բացթողումը:  […]

Կարեւոր չէ` Ծառուկյանը որտեղ է. Ժամանակ

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 27- ին պարգեւներ են հանձնել Հայաստանի լավագույն մարզիկ­ներին, 2016 թվականին աչքի ընկած չեմպիոններին եւ մեդա­լակիրներին, այդ թվում Ռիոյի ամառային օլիմպիադայի, որոնց Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը` կրկին միասին էին երկրպագում Բրազիլիայում: 2015 թվականի փետրվարից հետո, երբ հնչեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռա­նալու, քաղաքականության մեջ չարիք լինելու մասին հայտնի ելույթը, Սերժ Սարգսյանն ու Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի