14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայոց ցեղասպանությունը ճանաչած քուրդ քաղաքական գործչի առողջական վիճակը բանտում վատացել է

Թուրքական բանտում գտնվող Մարդին քաղաքի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքի առողջական վիճակը վատացել է: Ըստ «Birgun» թերթի կայքի` նրան տեղափոխել են Էլազիգի հիվանդանոցներից մեկը:

Նշվում է, որ համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո առողջական խնդիրների պատճառով Ահմեթ Թուրքը հնարավոր է ազատ արձակվի, սակայն դա տեղի կունենա միայն դատաբժշկական փորձաքննության և հիվանդանոցի եզրակացությամբ, ինչպես նաև դատախազի որոշմամբ:

Տեղեկացնենք, որ Ահմեթ Թուրքը, ով բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության եղելիության փաստի մասին, Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ