11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգամ Հովիկ Աբրահամյանին. Ժամանակ

Ռուսաստանցի միլիար­դատեր Սամվել Կարապե­տյանն իր շուրջ է հավաքում կառավարության վերջին փոփոխությունների հետե­ւանքով պաշտոնանկ արված առանցքային պաշտոնյանե­րին: Քավոր-սանիկային հա­րաբերությունների շնորհիվ Կարապետյանին հաջողվել է շատ նրբորեն, անգամ Հովիկ Աբրահամյանին եւ Գագիկ Բեգլարյանին ընդգրկել վար­չապետ Կարեն Կարապե­տյանի աջակիցների թիմում` ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի վարչապետական հավակնությունների: Հենց այս համատեքստում հասկա­նալի է դառնում ԳՄ կազմում վերջին առանցքային փոփո­խությունները: Օրվա մյուս […]

Տեր-Պետրոսյանի հույսը Սերժ Սարգսյանն է. Ժամանակ

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագու­մարը, որի ժամանակ կու­սակցության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանու­թյան հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամությւսն մասին: Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավե­լի մշուշոտ են: Տեր-Պետրո­սյանը հույս ունի` արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակ­ցության կարիքը մշտապես զգալու է, ուստի […]

Պոլսո հայոց պատրիարքարանը դատապարտել է Ստամբուլի ահաբեկչությունը

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում հիշատակի արարողություններ են իրականացվել: Դրանց մասնակցել են նաև պատրիարքարանի ներկայացուցիչները՝ ծաղկեպսակ դնելով դեպքի վայրում: Իսկ Գումգափուի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կիրակի օրը Պոլսո հայոց պատրարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի կողմից մատուցված պատարագի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Երիցյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, ոստիկանության գեներալ-մայոր, հայտնի պետական գործիչ Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: «Արմեն Երիցյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայրենի պետականության ամրապնդմանը: Երկար տարիներ անբասիր աշխատանքով իր նպաստը բերեց Հայաստանի ոստիկանության համակարգի զարգացմանը: Գնահատելի են նրա ջանքերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հիմնովին վերակառուցման, […]

«Ալիևը սատանա է»

«Դավաճանների շարքերը համալրվում են…Իրեն ընդդիմադիր հռչակած ևս մեկ պոռկին որոշել է ծախվել թուրքերին…Դրա անունն է Արմեն Վիրաբյան,և ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում սույն ստահակն իրեն անվանել է “Էլեկտրիկ Երևան”-ի ակտիվ մասնակից,որի համար իբրև թե հալածանքների է ենթարկվել և փախել Գերմանիա…Սակայն շատ արագ այս ստախոսը բացահայտվեց… “Էլեկտրիկ Երևան”-ի կազմակերպիչները հերքեցին սույս ստախոսի խոսքերը…Հայրենիքի հերթական դավաճանը Բաքվում […]

Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչները կքննարկեն սիրիական հարցը

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները կքննարկեն սիրիական հարցը: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի Հալեպում ընդդիմադիրների և քաղաքացիական անձանց համար միջանցքի ստեղծման և հրադադարի ապահովման խնդիրներին: Մյուս կողմից, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ երկրներն ու Պարսից ծոցի երկրները համատեղ ջանքեր կգործադրեն ընդդիմադիրներին Հալեպից դուրս բերելու համար: […]

«Բարգավաճ Հայաստանի շուրջ համախմբումը շատ ավելի իրատեսական է»

«Բարգավաճ Հայաստանի շուրջ համախմբումը շատ ավելի իրատեսական է և առանց պրոբլեմների»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը: Նա հավելեց, որ ապրիլին կայանալիք ընտրությունների վերաբերյալ տարբեր ուժերի հետ բանակցություններ են վարում: Խոսելով  երեկ ձևավորված «Լուսավոր Հայաստան», Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև ձևավորված դաշինքից՝ պատգամավորն ասաց, որ միշտ շատ դրական է գնահատում բոլոր […]

ՀՀԿ-ական պատգամավորները կոչ էին անում Փոստանջյանին իրատեսական խոսել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համարում է, որ 1000 դրամների նախագիծը շարունակում է հրեշավոր մնալ: Խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, թե նախագծի անուն ավելի հնչեղ դարձնելով՝ իրականությունը չի փոխվի: Պատգամավորը բացատրեց՝ հրեշավոր է, որովհետև վերաբերում է ապագայում կայանալիք ռազմական գործողություններին և սպասվող […]

Մի քննադատեք այս լուսավոր գաղափարը. Է. Շարմազանով (վիդեո)

ԱԺ-ն շարունակում է քննարկել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին կից նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նկատեց, թե այս դահլիճում պատգմավորների ճնշոց մեծամասնությունը կողմ է նախագծին, իսկ էմոցիոնալ ելույթները սպասելի էին: Նա նշեց, թե անհրաժեշտություն կա, և 131 պատգամավորներից որևիցե մեկը չի կարող […]

Փաշինյանը զայրացրեց Փոստանջյանին. «թեժ» կրքեր խորհրդարանում

«1000 դրամների օրենքը քննարկում ենք այն պայմաններում, երբ հազարավոր զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, իսկ բազաթիվ հիմնադրամներ ու անհատներ օգնություն են հավաքում այդ ընտանիքներին օգնելու համար»,-այսօր Ազգային ժողովում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի