14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք ամիս ժամանակ. վարչապետը` Արփինե Հովհաննիսյանին

«Բազմաթիվ տեղեր սնանկ ձեռնարկությունների աշխատակիցները մեր առջև հարցեր են բարձրացրել»,-այս մասին այսօր՝ մարտի 30-ին Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը ընդգծեց, որ այս մասին Կառավարությունը բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել, ինչպես նաև մարզային այցելությունների ժամանակ են բողոքներ արձանագրվել, որոնք վերաբերվում են Կառավարիչների ոտ պատշաճ գործողությունների հետևանքով սնանկության գործընթացի ժամկետները արհեստականորեն երկարացնելուն […]

Գլադիատորական պայքար

Նայած անակնկալ ասելով ինչ ենք հասկանում, եթե անակնկալ ասելով հասկանում ենք, որ ՀՀԿ-ը կարող է չհավաքի 50 և ավելի տոկոս, հնարավոր է, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե դրանից հետո ինչ զարգացումներ կլինեն, դա մեկ, և երկրորդ արդյոք այդ բոլոր կուսակցություններն ու դաշինքները, որոնք ժխտում էին հավանականությունը «Հանրապետականի» հետ կոալիցիա ձևավորելու, հավատարիմ կմնան իրենց […]

Ում համար է Երեւան ժամանել Սերժ Թանկյանը /տեսանյութ/

Նախօրեին երեկոյան Հայաստան է ժամանել հանրահայտ System of a Down ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանը։ Նրա հետ միասին Հայաստան է եկել նաեւ ամերիկահայ հայտնի կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը։ Նրանք պատրաստվում են որպես անկախ դիտորդներ վերահսկել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել էր կայքը, որի միջոցով մարդիկ կարող են գրանցվել և […]

Դանիել Իոաննիսյանը գնալու է մինչև Եվրոպական դատարան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել իր և իր ընտանիքի անձնական կյանքին վերաբերող տվյալների արտահոսքը կազմակերպած իրավապահներին, ինչպես նաև «Իրավունք» թերթի հրապարակման հեղինակներին: Այս հարցով նա դիմել է Հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայն հավաքելու վերաբերյալ հրապարակումից հետո «Իրավունք» թերթը հրապարակել է մանրամասներ Իոաննիսյանի […]

«Հետընտրական խժդժությունների համար հիմքեր չեմ տեսնում»

«Քարոզարշավը դեռ ընթացքի մեջ է, և այն աստիճանաբար քաղաքական է դառնում: Սկզբնական շրջանում հանրությունը մի փոքր ադապտացված չէր, որոշակի դժվարություններ կային՝ նոր մոդելի հետ կապված, բայց բասատրական աշխատանքների շնորհիվ հանրությունը աստիճանաբար ադապտացվեց», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ընրտական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված  Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս շեշտեց՝ ամենայն հավանականությամբ, հետընտրական խժդժություններ […]

Տարածքների վերադարձ` ինչի դիմաց. 168 Ժամ

Անհանգստացնող է, երբ Երևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երևանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց»,- ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ […]

Ջնդին` վարչապետին. Հայկական Ժամանակ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին Արագածոտնի մարզի եզդիաբնակ գյուղերում դիմավորել է քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Հանդիպումներից մեկը եղել է մարտի 25-ին Ալագյազ համայնքում, որը գրեթե ամբողջությամբ բնակեցված է եզդիներով: Կարեն Կարապետյանի այցից առաջ Ջնդի Ամարյանն է նախ եկել գյուղ, հանդիպումներ ունեցել այդ եւ հարակից գյուղերի գյուղապետերի հետ, որից հետո դիմավորել է Կարեն Կարապետյանին: […]

Սերժ Սարգսյանը կգնա՞ այդպիսի ռիսկի. Ժամանակ

Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի և «Ծառուկյանե դաշինքի, այսպես ասած, համոզիչ առավելությամբ հաղթանակին գործնականում չի կասկածում երևի թե ոչ ոք: Թերևս, կասկածի ենթակա չէ և այն, որ դասավորությամբ առաջինը կլինի ՀՀԿ-ն: Ինտրիգը շարունակում է լինել այն՝ արդյոք ՀՀԿ-ն կվերցնի՞ մեծամասնությունը միաձայն կազմելու հնարավորություն տվող տոկոս, թե՞ առանց կոալիցիայի այդ մեծամասնությունը կդառնա անհնարին: Եվ ո՞ւմ հետ այդ դեպքում […]

Սամվել Բաբայանը մի պայմանով ազատ կարձակվի. Ժամանակ

2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։ Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել […]

Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է վարել. Արցախի ՊԲ-ն տեղեկացնում է

Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց: ՊԲ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի