14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նսեմացնում իր նախորդներին եւ Արցախյան հերոսամարտը

Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական և պետական գործիչ, զիջում է և՛Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, թե անձերի հետ ինքը որեւէ խնդիր չունի: Պարզապես ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ առավել քան համոզվախ է, որ իր գաղափարախոսության բացակայությամբ, փորձառությամբ Նիկոլ Փաշինյանը չի […]

Նիկոլ Փաշինյանն այդքան շուտ մոռացա՞վ տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոնը տայիք նրանց. Շարմազանով

Իշխանազավթման օրերին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հեղափոխական փոփոխություններ բոլոր ոլորտներում։ Ո՞ւր են հիմա այդ փոփոխությունները, հարցնում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր արագ և հեղափոխական փոփոխություններ իրականացնել երկրի տնտեսության մեջ, մարդկանց կյանքում։ Թե այդ փոփոխությունները որքանո՞վ են իրականություն դարձել, հասարակությունը զգում է սեփական մաշկի վրա։ Էդուարդ Շարմազանովը […]

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու օրենքի նախագծին: Ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին […]

Անվտանգության հարցում իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում. Շարմազանովը՝ օտարերկրյա գործակալներից

Դեռ ԱԺ փոխնախագահ եղած ժամանակ ես նշել եմ, որ անվտանգությունը մեր պետության համար ամենակարևոր մարտահրավերն է: Այսօր ունենք այն, որ երկրի վարչապետն Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ: Անցել է մեկ ամիս ավել ժամանակ, սակայն ուժային կառույցները որևէ գործողություն չեն իրականացրել: Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Նա […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հեղաշրջում ու իշխանազավթում՝ շանտաժի ու սպառնալիքի ներքո. Շարմազանով

Մեկ տարի առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հեղաշրջում ու իշխանազավթում՝ շանտաժի ու սպառնալիքի ներքո: Այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հավելելով, որ Հայաստանն ունեցավ ոչ թե կառավարության ղեկավար, այլ հեղափոխական կոմիտեի առաջնորդ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Այս մեկ տարին ստի, կեղծիքի, սուտ […]

Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում». Հրապարակ

Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, և նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել: Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որևէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի