07 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը լիովին հավատարիմ է Եվրոպայի խորհրդի արժեքներին. Փաշինյան

Եվրոպայի խորհուրդը, որը նշում է ստեղծման 70-ամյակը, արժեքների ունիվերսալ համակարգ է՝ հիմնված մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության վրա։ Այս մասին Twitter-ում գրել է Հայաստաի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը լիովին հավատարիմ է այդ արժեքներին եւ պատրաստ է աջակցել կազմակերպությանն ապագա բարեփոխումներում։ «Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ Եվրոպայի խորհրդին […]

Արժեզրկում են Քարահունջը, մշակութային տեռոր է կատարվում. մասնագետները ահազանգում են

Այսօր մամուլի ասուլիսին «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Նանա Հերունին, ճարտարապետ «Ազգային հնչյուն ստուդիայի» տնօրեն Թովմաս Բադալյանը, իրավաբան Պերճուհի Եթարյանն անդրադարձան Քարահունջում իրականացվող պեղումներին՝ նպատակ ունենալով ներկայացնել, թե  Քարահունջը քարե աստղադիտարան չէ: Նանա Հերունին ասաց, որ պեղումներն արվում են պետության կողմից տրված լիցենզիայով, Աշոտ Փիլիպոսյանն է ստացել: «Լիցենզիան տվել է միջգերատեսչական հանձնաժողովը, որի անդամ է […]

Կոտայքի մարզպետը հաղորդում է տվել. քրեական գործ է հարուցվել

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին: ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող […]

Չհավատաք, որ Սեյրան Օհանյանն ու նրա պես մարդիկ կարող էին գնդակ ուղղել մարդկանց վրա. Աստվածատուր Պետրոսյան

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն  անդրադառնալով Շուշիի ազատագրման կարևորությանը և այդ գործում մեծ դեր ունեցած պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, նշեց, որ նա եղել է և կմնա ամենահայրենասեր ու սիրված զինվորականներից մեկը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել՝ սահմանադրական կարգը տապալելու […]

«Հերիք է գրեք ՝ ՀՀԿ-ի ժամանակ այսպես էր, այնպես էր…». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է. «Նորելուկ լրագրողաքաղաքական վերլուծաբանների մի խումբ կա, որ ամեն կերպ չի ուզում կամ չի կարողանում հասկանալ շատ պարզ մի քանի բան։ Մենք Հանրապետականի օրոք ապրիլյան պատերազմ ենք հաղթել։ Բանակցային դիրքերում հրաժարվել ենք հող տալ՝ ինչպես Լուկաշենկոն ասաց, ու համանախագահները ստիպում էին Ադրբեջանին ճանաչել Արցախը՝ ինչպես վերջերս […]

Հաստատում եմ, որ ծեծկռտուք, բռնի գործողություն չի եղել. Լիլիթ Մակունց

Հաստատում եմ, որ ծեծկռտուք, բռնի գործողություն չի եղել, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի և վերջինիս հոր հետ կապված ծեծկռտուքի մասին հրապարակումներին: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս էր քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում՝ Մակունցն ասաց. «Որքանով մամուլի հրապարակումներից տեղեկացել եմ՝ որևէ վնասվածք քաղացին չի ստացել և […]

Այս լարվածությունը ոչ թե Ալիեւն է ուզում, այլ ավելի մեծ հակառակորդներ. Աստվածատուր Պետրոսյան

«Խաղաղության պայմանագիր դեռ կնքված չէ: Քանի դեռ այն չեն կնքել մի քանի պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը, այս իրավիճակը միշտ հղի է լինելու վտանգով՝ որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Տավուշի սահմանագծում լարվածությանը, որի հետեւանքով հայկական զինուժը վիրավոր ունեցավ, ասաց ազատամարտիկ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նա […]

Գիտությանը հայտնի չէ դեպք, երբ հեռացված թոքը հետո աճում է /տեսանյութ/

«Վահե Դոլմազյանը չի նշել փաստ, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը կխոչընդոտեր քննությանը կամ կխուսափեր դրանից: Վերացական դատողություններով անձին կալանքի տակ պահելն արգելվում է օրենքով»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայիսի 2-ի առաջին նիստում մեղադրող-դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել գործի քննությանը, ասաց Մանվել […]

Մանվել Գրիգորյանի քրեական գործով տեղի է ունեցել ընտրովի արդարադատություն. պաշտպան /տեսանյութ/

«Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է։ Քիչ է այնքանով, որքանով այդ միջամտողը պետական լիազոր մարմինն է` ի դեմս վարույթն իրականացնող մարմնի»։ Այս մասին այսօր «Հենարան» մալրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ քրեական գործով տեղի է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի