16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր: Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար:  Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը: Լինենք ուժեղ, […]

Արցախի Կոլխոզաշեն համայնքում հուշակոթող է բացվել. Ներկա են եղել Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը:   Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:    Բակո Սահակյանը նշել է, որ կոլխոզաշենցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ, […]

«Բիշքեկյան խաղաղարար առաքելությունը նպաստել է Լեռնային Ղարաբաղում պետականության զարգացմանը». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը 25 տարեկան է   Ուղիղ 25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ […]

Վարչապետ Փաշինյանը ուղերձ է հղել հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 12-ին, ուղերձ է հղել ղարաբաղյան հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է․  «Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի հաստատման 25-ամյակը: Հիմնախնդրի կարգավորմանն առնչվող այս կարևորագույն փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի […]

«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքն» անցկացրեց առաջին հանդիպումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները և հայտնեցին իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման […]

Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ և ոչ միայն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:  Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ: Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին: Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: 

«Ստիպված եմ երկրորդ «ապտակը» հասցնել վարչապետի խոսնակին». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան Վիտալի Բալասանյանին` հող հանձնելու առաջամարտիկ Վլադիմիր Կարապետյանը որոշել ա իրեն թույլ տալ Արմեն Աշոտյանի անունը հոլովել։    Ստիպված եմ երկրորդ «ապտակը» հասցնել վարչապետի խոսնակին, ինչպես պարոն Բալասանյանի դեպքում եք Դուք փոքր մարդ, որ կարողանաք կարծիք հայտնել ու գնահատական տալ նրան, այնպես էլ […]

Լայնածավալ պատերազմ մոտակա ժամանակներս չեմ սպասում. Պաշտպանության նախկին նախարար

Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումն անթույլատրելի եմ համարում։ Սա անում են մարդիկ, որոնք չեն գիտակցում՝ ինչ է Հայաստանը, տարածաշրջանը և մեր պատմությունը, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Ես դա համարում եմ սպառնալիք մեր անվտանգուիթյանը։ Չկա արցախցի, հայաստանցի. կա հայ ժողովուրդ, որը հաղթանակ է տարել։ Եթե մենք բաժանեինք […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց

Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի