22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետո՞, ես պարտավոր էի գնալո՞ւ. Ծառուկյանը՝ Կուտոյանի հոգեհանգստյան արարողությանը չմասնակցելու մասին

ԱԱԾ նախկին տնօրեն Գերորգի Կուտոյանին անձամբ չեմ ճանաչել, բայց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները երեկ մասնակցել են նրա հոգեհանգստի արարողությանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը երեկ այնտեղ չի եղել։ Դիտարկմանը, որ Կուտոյանն, ի վերջո, ԱԱԾ նախկին տնօրեն է եղել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Հետո՞, ես պարտավոր […]

Սթափվել է պետք, կանգ առնել է պետք

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար:  Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:  Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»:  

ԱնՁվերը ձՈՒն չի դառնա. Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ձնագնդիի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ձնագնդի փարթիին»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն Իմ քայլը խմբակցության հետ հանդիպումից առաջ ձնագնդիով հարվածեց լրագրողներին՝ ավելի ուշ գրելով, որ այդկերպ շնորհավորել է առաջին ձյունը: «ԱնՁվերը ձՈՒն չի դառնա, անՁվերը , անՁվեր ա»,-գրել է Սիմոնյանը:  

Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է…

Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում  համոզված եմ ճանաչելով մեր դաժան  իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որեւէ  խոսք, որն ընդունելի կլիներ, գոնե ինձ  համար։ Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի  ընտանիքին, հարազատներին, ընկերներին,  ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ բավակա՛ն է, բավակա՛ն է… Բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ  պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է…», – այս մասին գրում է Երեւանի ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Վիկիլիքսի հրապարակումները մարտի 1-ի մասին. ՄԱՍ 2

Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ամերիկյան դիվանագիտական նամակագրության այն հատվածները, որոնք հիմնականում վերաբերում էին 2008 թ. նախընտրական զարգացումներին, բուն ընտրություններին։ Այսօր հրապարակում ենք Վիկիլիքսի բացահայտումների այն բաժինները, որոնք վերաբերում են մարտի 1-ի բուն ողբերգությանը։ Հենց այսօր շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են տեսել օտարերկրյա դիվանագետները, նրանց «գործակալները» Երևանի փողոցներում, ինչ գնահատականներ են ձևակերպված եղել […]

Ինքդ քեզ չես խաբի․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անձի բարոյական «անմաքրությունը» այդ անձի՝ իր իսկ հանդեպ ունեցած զզվանքի վկայությունն է։ Ապուլեոս «Մետամորֆոզներ» Հ.Գ. Այլ կերպ՝ ինչքան շատ եք դուք ատում ինքներդ ձեզ, այնքան ցածր ու բարոյազուրկ եք դառնում։ Ինչպես ասում են՝ ինքդ քեզ չես խաբի»։

ԱԺ-ում 2019-ի բյուջեից բաժանվել է 2 մլն դոլար պարգևավճար․ Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց:  Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու […]

«Մեծ ցավ եմ ապրում». Տարոն Մարգարյանը մասնակցում էր Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը ասաց, որ աշխատանքային շփումներ են եղել նախկին ԱԱԾ տնօերնի  հետ եւ մեծ ցավ  է ապրում: «Աշխատանքային շփումներ են եղել, մեծ ցավ  եմ ապրում,  եւ ցավակցում եմ  ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին եւ մեզ բոլորիս: Շատ  լավ մարդ, շատ լավ մասնագետ,  իր […]

Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից.Արմեն Աշոտյան

Խիստ հիասթափված եմ նաեւ վարչապետի պահվածքից, քանի որ կարծում եմ` նման առիթները նաեւ հասարակությունը  միավորելու առիթ են եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ: «Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության  բացակայությունը բավականին աղաղակող: Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է:  Օրը […]

«Այս ամենը ու էլի շատ բաներ հետագայում չեմ ասի, որպեսզի քաղաքային իշխանությունն ուժեղ լինի». Ռուսլան Բադասյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Երեկ Հայկական Ժամանակ կայքում մի հոդված կարդացի «Քարոզչական նախնական փուլն է» վերնագրով: Ես, որպես Սերժ Սարգսյանին հարող շրջանակի ներկայացուցիչ, ամբողջ խորությամբ հասկանալով այդ հոդվածում տեղ գտած մտքերը, որոշեցի այսուհետ այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության՝ մասնավորապես քաղաքային իշխանության, կոպիտ և ոչ այնքան սխալները: Չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի